Կրիպտո

Compass Mining-ը Տեխասում 25,000 բիթքոին-մայներներ կտեղադրի. Կրիպտո՝ Bybit-ի հետ

Բիթքոին մայնինգի սարքավորումներ և ծառայություններ մատուցող Compass Mining-ը համաձայնության է եկել Compute North-ի հետ՝ 75 ՄՎտ էներգիա տրամադրելու բլոքչեյն-հոսթինգ մատակարարի տվյալների կենտրոնում:

Compass-ը նախատեսում է տեղակայել 25 000 ASIC-մայներների Տեխասի Գրենբերի քաղաքում գտնվող հաստատությունում: Տեղադրումը կսկսվի օգոստոսին և կտևի մի քանի ամիս։ Սարքավորումը ներառում է վերջին սերնդի սարքեր, ինչպիսիք են Antminer S19 XP, Antminer S19j Pro և Whatsminer M30S++:

Compute North տվյալների կենտրոնը սնուցվում է 1,1 ԳՎտ հզորությամբ Wolf Hollow համակցված ցիկլով էլեկտրակայանով: Հոսթինգ-մատակարարն ունի 300 ՄՎտ հզորության պայմանագիր՝ մինչև 600 ՄՎտ ավելացնելու հնարավորությամբ։

Compute North-ն օգտագործում է կոնտեյներային լուծումներ Կոլորադոյի RK Mission Critical-ից՝ մայներներին հյուրընկալելու համար: Յուրաքանչյուր բլոկ տեղավորում է մոտ 560 սարք՝ 2 ՄՎտ հասանելի հզորությամբ:

Մատակարարը համագործակցում է բազմաթիվ հանրային մայնինգային ընկերությունների հետ, ներառյալ Marathon Digital Holdings-ը: Compass սարքավորումը նույնպես գործում է Նեբրասկայի Compute North հաստատությունում:

Հունիսին հոսթինգ-մատակարար Dynamics Mining-ը խզեց իր մայնինգների հոսթինգի պայմանագիրը Compass-ի հետ՝ պատճառաբանելով հաշիվների չվճարումը:

Հիշեցնենք, որ նույն ամսվա վերջին մայնինգային ընկերությունը աշխատանքից ազատել էր գործադիր տնօրեն Ուիթ Գիբսին և ֆինանսական տնօրեն Ջոդի Ֆիշերին:

Հուլիսին Compass-ի նոր ղեկավարությունը հայտարարեց, որ աշխատանքից ազատում է իրենց աշխատակիցների 15%-ին և կրճատում ծախսերը:

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

Share