Կրիպտո

Խոշոր ընկերությունները մայիսից 5.5 մլրդ դոլարի BTC են վաճառել. Կրիպտո՝ Bybit-ի հետ

Ըստ Arcane Research-ի վերլուծաբանի՝ ընկերությունների կողմից զանգվածային վաճառքները, ըստ երևույթին, մայիսից սկսած եղել են բիթքոյնի գնի անկման շարժիչ ուժը:

Մայիսի 10-ից ի վեր «խոշոր հաստատությունների» կողմից վաճառվել է 236,237 բիթքոյն (BTC), որը գրելու պահին արժեցել է 5,452 մլրդ դոլար՝ հիմնականում հարկադիր վաճառքի արդյունքում:

Arcane Research-ի վերլուծաբան Վետլե Լունդեն Twitter-ում մանրամասնում է, թե ինչպես և երբ շատ ինստիտուցիոնալ բիթքոյն հոդլերներ սկսեցին վաճառել իրենց պահոցները: Լունդեն ասել է, որ «ամեն ինչ սկսվեց Դո Կվոնից»:

Luna Foundation Guard-ը (LFG), որը վերահսկում էր Terra նախագծի համար նախատեսված միջոցները, 80,081 BTC վաճառել է պաշտպանելու իրեն պատկանող TerraUSD Classic (USTC) սթեյբլքոյնի դիրքը մայիսին:

Terra-ի փլուզումը, ըստ երևույթին, վաճառելու ճնշում է գործադրել որոշ բիթքոյն մայներների վրա: Լունդի հաշվարկներով՝ մայներները մայիսից հունիս ընկած ժամանակահատվածում վաճառել են 19056 քոյն: Որոշ դեպքերում մայներները վաճառում էին ավելին, քան իրենց ամսական արտադրությունը՝ հավանաբար իրենց պաշարներից:

Լունդեն նշել է, որ երբ մայներների վաճառքը հասել է գագաթնակետին, Իլոն Մասկի Tesla-ն նույնպես սեղմել է կարմիր կոճակը և 2-րդ եռամսյակի վերջում վաճառել 29,060 BTC: Միևնույն ժամանակ, Three Arrows Capital (3AC) կրիպտո ներդրումային ընկերությունն ավելորդ լծակ էր ստացել և պարտատերերին պարտք էր 18,193 BTC և այլ քոյններ, որոնք համարժեք են 22,054 BTC-ին:

Լունդը նաև հավելեց, որ հունիսի վերջին տեղի է ունեցել 24,510 BTC-ի զանգվածային մարում Կանադայի նպատակային բիթքոյն ֆոնդում (ETF)՝ «առաջացնելով շուկայում վաճառքի հետագա ճնշում»: Այդ մարումը կազմում էր այդ ETF-ի պահոցների 51%-ը:

Չնայած կրիպտո-շուկաներին, որոնք վերջին ամիսներին տեսնում են հաստատությունների կողմից վաճառքի ահռելի ճնշում, բիթքոյնի շուկան մնում է զգալի տոկուն:

Առևտրի ծավալները նույնպես բարձր են մնացել 2022թ. շուկայի անկման ընթացքում՝ համեմատած 2017թ. ցլային շուկայի գագաթնակետին: 2017թ. դեկտեմբերի 17-ին բիթքոյնի առևտրի օրական ծավալը հասել է 12 մլրդ դոլարի ցիկլային գագաթնակետին, մինչդեռ 2022թ. հուլիսին օրական ծավալը գերազանցել է 20 մլրդ դոլարը՝ ըստ CoinGecko-ի:

Սինգապուրի շուկայական արտադրող Presto Labs ի գործադիր տնօրեն Յոնգջին Քիմը համաձայնել է Լունդի հետ, որ 3AC-ից և մյուսներից լուծարումները առաջացրել են գների զգալի անկում հունիսին, բայց կարծում է, որ BTC-ի գինը կվերադառնա 30,000 դոլարին մոտակա մի քանի ամիսների ընթացքում:

Հինգշաբթի նա Cointelegraph-ին ասաց, որ «այդ լիկվիդացիաները բիթքոյնի գինը իջեցրեցին հիմնարար հավասարակշռության գնից», ինչը նրան ստիպեց ենթադրել, որ գները կվերադառնան «մինչև 30,000 դոլար առաջիկա մի քանի ամիսների ընթացքում»:

Քիմը հավելեց, որ մանրածախ ներդրողներից ժամանակ կպահանջվի՝ վերականգնելու իրենց վստահությունը կրիպտոյի նկատմամբ վերջին մի քանի ամիսների ընթացքում իրենց կորուստներից հետո, և որ ինստիտուցիոնալ ներդրումները կրկին կաճեն:

«Կարծում եմ, որ մանրածախ տրամադրությունը լիովին կոտրված է, ուստի որոշ ժամանակ կպահանջվի, մինչև մենք վերականգնենք վստահությունը շուկայում: Բայց լուծարումներին հակազդող որոշակի շրջադարձ կլինի այս տարվա վերջին»,- մեկնաբանել է Քիմը։

Լունդեն եզրափակել է իր թվիթն՝ ասելով. «Ես հակված եմ հենվել հարկադիր վաճառքի և վարակի հետ կապված անորոշության օգտին»:

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

Share