Կրիպտո

Հաքերը Audius ապակենտրոնացված հարթակից գողացել է մոտ 6 մլն դոլար.Կրիպո՝ Bybit-ի հետ

Հուլիսի 23-ին անհայտ անձը Audius ապակենտրոնացված հոսքային հարթակի գանձարանից հանել է մոտ 6 մlն դոլարի թվային ակտիվներ։ Հարձակվողը փոփոխել է սմարթ կոնտրակտի կոնֆիգուրացիան և ստեղծել է անօրինական կառավարման առաջարկ:

«Մեր թիմը տեղյակ է համայնքի գանձարանից AUDIO թոքենների չարտոնված փոխանցման մասին: Մենք ակտիվորեն հետաքննում ենք միջադեպը և հետաքննության արդյունքների մասին կտեղեկացնենք ավելի ուշ»,- ասվում է ծրագրավորողների հայտարարության մեջ:

Ըստ CertiK անվտանգության ընկերության՝ անհայտ անձը փոփոխել է հարթակի սմարթ կոնտրակտի կոնֆիգուրացիան՝ տալով «հոգաբարձուի» կարգավիճակ իր հասցեին և փոխել քվեարկության ժամկետը:

Դրանից հետո հարձակվողը տեղադրել է նախագծի կառավարման առաջարկ, որը ներառում էր 18 մլն AUDIO-ի փոխանցում երրորդ կողմի դրամապանակին և քվեարկել է դրա օգտին:

Հարձակման պահին գողացված ակտիվների շուկայական արժեքը կազմում էր մոտ 6 մլն դոլար, սակայն գների ուժեղ սայթաքման պատճառով հաքերը դրանք վաճառել է 705 ETH-ով (~ 1,14 մլն դոլար): Etherscan-ի տվյալներով՝ հարձակվողը միջոցները փոխանցել է Tornado Cash-ի հասցեին։

PeckShield-ի վերլուծաբանները նշել են, որ անհայտ անձին հաջողվել է մուտք ունենալ Audius-ի գանձարան՝ նախագծի պահեստավորման կառավարման համակարգի որոշակի տարրերի «անհամապատասխանությունների» պատճառով:

Ֆոնդերի հետագա կորուստը կանխելու համար Audius-ի մշակողները կասեցրել են հարթակի սմարթ կոնտրակտները: Հուլիսի 24-ին թիմը վերսկսեց AUDIO պայմանագրի աշխատանքը։

Հիշեցնենք, որ 2022թ. երկրորդ եռամսյակում հաքերներից և խարդախություններից կրիպտո նախագծերի ընդհանուր կորուստները գերազանցել են 670 մլն դոլարը, ըստ Immunefi-ի:

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

Share