Կրիպտո

Այժմ մոտ 888,262 բիթքոին հասցե ունի առնվազն 1 BTC. Կրիպտո՝ Bybit-ի հետ

2022 թվականի հուլիսի 23-ին այս ցուցանիշը հասել է իր բոլոր ժամանակների բարձր մակարդակին։

BTC սեփականատերերի ընդհանուր թիվը աճում է` չնայած վերջին կրիպտո ձմռանը:

Շաբաթ օրը Բիթքոինի հասցեները, որոնք ունեն առնվազն մեկ BTC, հասել են պատմության մեջ ամենաբարձր մակարդակին՝ 888,262: Հիմնվելով Բիթքոինի ներկայիս արժեքի մակարդակի վրա՝ յուրաքանչյուր դրամապանակ ունի ավելի քան 22,000 դոլար արժողությամբ կրիպտոարժույթ:

Կետ Բիթքոին (Whale Bitcoin) հասցեները նույնպես աճել են վերջին մի քանի շաբաթվա ընթացքում: Ըստ Glassnode վերլուծական հարթակի՝ BTC ցանցի 101 հասցեներն այժմ ունեն առնվազն 10,000 քոին, ինչն ամենաբարձր մակարդակն է վերջին 4 շաբաթվա ընթացքում:

Բիթքոինն անցած շաբաթվա ընթացքում զգալիորեն վերականգնվել է՝ վերջին յոթ ամիսների ընթացքում գրեթե 70% անկումից հետո: BTC-ի վերջին վերադարձի արդյունքում BTC-ի կորած հասցեների ընդհանուր թիվը հասել է 17 միլիոնի՝ մեկ ամսվա ընթացքում ամենացածր մակարդակը:

Ի հավելումն կետային հաշիվների՝ վերջին մի քանի օրվա ընթացքում ակտիվությունն աճել է նաև փոքր BTC հասցեներում: «0.01+ քոիններ պարունակող BTC հասցեների թիվը հենց նոր հասել է 10,535,795 ATH-ի: Նախորդ 10,535,325 ATH-ը դիտվել է 2022 թվականի հուլիսի 20-ին», – ընդգծել է Glassnode-ը՝ Թվիթերում, 2022 թվականի հուլիսի 22-ին:

Բիթքոին և Էթերիում

Շաբաթական շահույթի առումով՝ Բիթքոինը աճել է ավելի քան 10%-ով, մինչդեռ Էթերիումը՝ ավելի քան 30% կտրուկ աճ:

Մեկնաբանելով կրիպտո-շուկայում գնային վերջին իրադարձությունները՝ XTB MENA-ի շուկայի ավագ վերլուծաբան Ֆարահ Մուրադն ասել է. «Այժմ, ամենահավանական սցենարն այն է, որ կրիպտո-շուկան կսկսի աճել, քանի դեռ ֆոնդային շուկան շարունակում է վերականգնվել, ինչպես նաև նվազում է գնաճն ու աշխարհաքաղաքական լարվածությունը»: Այնուամենայնիվ, կրիպտոարժույթների շուկայի վերականգնման ժամանակ արժե հետաքրքրվել ավելի փոքր նախագծերով: Բիթքոինը և Էթերիումը, դառնում են կրիպտոաշխարհում ապահով ապաստարան, սակայն ավելի փոքր նախագծերը կարող են ավելի մեծ անկայունություն ապահովել նրանց համար, ովքեր ավելի մեծ ալիքներ են ցանկանում՝ սյորֆինգի համար»:

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

Share