Կրիպտո

Միաձուլումը ETH-ի հնարավորությունն է՝ գերազանցելու BTC-ին. Կրիպտո՝ Bybit-ի հետ

Ethereum-ի մոտալուտ անցումը Proof of Stake կոնսենսուսի մեխանիզմին կփոխի նրա դրամավարկային քաղաքականությունը՝ դարձնելով ETH-ն ավելի սակավ, քան բիթքոյնը:

Ethereum-ի հետազոտող Վիվեկ Ռամանը համոզված է, որ Ethereum-ի առաջիկա անցումը Proof of Stake (PoS) համակարգին հնարավորություն կտա կրիպտոարժույթին ստանձնել բիթքոյնի (BTC) դիրքը՝ որպես ամենահայտնի կրիպտոարժույթ:

«Ethereum-ը միայն տնտեսական տեսանկյունից և մատակարարման շոկի ազդեցության շնորհիվ ունի բիթքոյնին անցնելու հնարավորություն»,- ասել է Ռամանը Cointelegraph-ին տված բացառիկ հարցազրույցում:

Միաձուլումը, երկար սպասված արդիականացումը, որը կավարտի Ethereum-ի անցումը Proof of Work-ից (PoW) դեպի Proof of Stake համակարգ, նախատեսվում է իրականացնել սեպտեմբերին: Բացի այդ, The Merge-ը (Միաձուլումը) կփոխի Ethereum-ի դրամավարկային քաղաքականությունը՝ ցանցը դարձնելով էկոլոգիապես ավելի կայուն և նվազեցնելով ETH-ի ընդհանուր մատակարարումը 90%-ով:

«Միաձուլումից հետո էթիրիումն ավելի ցածր գնաճ կունենա, քան բիթքոյնը: Հատկապես վճարների այրման դեպքում ETH-ը կարձանագրի գնանկում, մինչդեռ BTC-ն միշտ գնաճային կլինի: Չնայած յուրաքանչյուր կիսման հետ գնաճը նվազում է»,- ընդգծեց Ռամանը։

Թեև բիթքոյնը կպահպանի իր գործառույթը որպես թվային ոսկի, ըստ Ռամանի, էթիրիումը դեռ կունենա «ավելի մեծ տարածվածություն» որպես ապակենտրոնացված ֆինանսների (DeFi) տնտեսության հիմք:

Միաձուլումը չի նվազեցնի ETH-ի բարձր գործարքների վճարները, ինչը դեռևս հիմնական խնդիրն է, որը կանխում է Ethereum-ի մասշտաբացումը: Դա խնդիր չէ, ըստ Ռամանի, քանի որ Ethereum-ը հիմնվելու է Layer-2 մասշտաբային լուծումների վրա՝ աջակցելու օգտատերերի մեծամասնության գործունեությանը. «Օգտատերերը պետք է իմանան, որ իրենց բոլոր գործողությունները պետք է լինեն Layer 2-ում, իսկ հետո վերջինս, ի վերջո, կօգտագործի Ethereum-ը որպես բազային 1-ին շերտ` կարգավորման, անվտանգության և ապակենտրոնացման համար»:

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

Share