Կրիպտո

Bybit վերլուծական. Ի՞նչն է հուշում ETH հատակի ձևավորումը, Ո՞վքեր կազատվեն կրիպտո հարկերից

Օրվա գրաֆիկը

Չորեքշաբթի օրը կրիպտո շուկային հաջողվեց հետ բերել կորուստների մի մասը։ Ներդրողները ակնկալում են մակրոտնտեսական անորոշության աճ և պատրաստվում են ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի կողմից սպասվող 75 բազիսային կետով տոկոսադրույքի բարձրացման հետևանքներին:

Այդ պահից սկսած՝ BTC-ն վերականգնեց կորցրած դիրքերը՝ մոտենալով տեղական նվազագույնին 20,500 դոլար մակարդակում: Այս պահին «No.1 կրիպտոարժույթը» վաճառվում է 21,000 դոլար աջակցության մակարդակից բարձր՝ վերջին օրվա ընթացքում մի փոքր աճից հետո:

Այնուամենայնիվ, BTC-ի աճը կարող է սահմանափակվել դիմադրության վերին մակարդակներով 21,500- 21,700 դոլար միջակայքում: Այլապես, այն կարող է իջեցնել և վերստուգել աջակցությունը 21,500 դոլարով, եթե հիմնական տեխնիկական ցուցանիշները կորցնեն թափը անկման մակարդակում:

ETH-ն գրանցել է ավելի զգալի աճ՝ 1,9% նույն ժամանակահատվածում և այժմ վաճառվում է 1,450 դոլարից բարձր: Ethereum-ի MVRV Z-ի ցուցանիշը իջել է զրոյից ցածր՝ ենթադրելով, որ ETH-ի մատակարարման մեծ մասը խորտակվում է չիրացված կորուստների պատճառով: Բացասական Z միավորը հաճախ ցույց է տալիս լավ գնման հնարավորություններ, քանի որ հորիզոնում երևում է շուկայի հատակի ձևավորումը: Հիմնական ալտքոյնների մեծ մասը դարձել է կանաչ:

CoinMetrics-ի վերջին ուսումնասիրությունը ցույց է տալիս ժամանակային տարբերությունը սթեյբլքոյնի գործունեության ամբողջ աշխարհում: USDC-ն ավելի ակտիվ է ԱՄՆ շուկայական ժամերին, մինչդեռ USDT-ն ավելի ակտիվ է ասիական և եվրոպական առևտրային ժամերին: Այլ սթեյբլքոյններն ավելի ակտիվ են առևտրում ԱՄՆ-ի աշխատանքային ժամերին:

Այս մասին խոսում է ամբողջ քաղաքը

ԱՄՆ Սենատը քննարկում է կրիպտոարժույթների օգտագործման պարզեցման օրինագիծ։ Հավանական է նույնիսկ հնարավոր լինի մեղմել փոքր գործարքների բացահայտման պահանջները: Վիրտուալ արժույթի հարկային արդարության մասին օրենքը տրամադրում է հարկային արտոնություն մինչև 50 դոլար (կամ կապիտալի շահույթ մինչև 50 դոլար) գործարքների համար: Նախագծի նախաձեռնողներից սենատոր Փեթ Թումին ասել է, որ «թվային արժույթները ներուժ ունեն դառնալու ամերիկացիների առօրյա կյանքի մի մասը», սակայն «ներկայիս հարկային օրենսգիրքը կանգնած է նրանց ճանապարհին»:

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

Share