Կրիպտո

Չանգպեն Չժաոն դատի է տվել Bloomberg-ին զրպարտության համար. Կրիպտո՝ Bybit-ի հետ

Binance կրիպտոարժույթների բորսայի ղեկավար Չանգպեն Չժաոն դատական ​​հայց է ներկայացրել Bloomberg Businessweek-ի դեմ՝ նրան մեղադրելով զրպարտության մեջ։ Այս մասին ի սկզբանե հայտնել է Twitter-ի Watcher Guru-ն, Չժաոն հաստատել է տեղեկությունը:

Չժաոն պնդում է, որ Bloomberg Businessweek Chinese Edition-ի 250-րդ հրատարակությունը պարունակում է նյութեր, որոնք զրպարտում և վնասում են Binance-ի գործադիր տնօրենի հեղինակությանը:

Համաձայն Decrypt-ի կողմից արձանագրած դատական ​​փաստաթղթերի՝ չինական Bloomberg Businessweek ամսագիրը Չժաոյի վերաբերյալ նյութը վերնագրել է որպես «Չանգպեն Չժաոյի ֆինանսական բուրգ»: Binance-ի ղեկավարը հայցում մատնանշել է նաև այս հոդվածի առաջխաղացումը Twitter-ում և Facebook-ում։

Binance-ի գործադիր տնօրենի փաստաբանները հայտարարել են, որ անգլալեզու հոդվածը պարունակում է նաև զրպարտություն և չհիմնավորված մեղադրանքներ։ Դրանք նպատակ ունեն «մոլորեցնել ընթերցողներին՝ ենթադրելով, որ Չժաոն և Binance-ը զբաղվում են անօրինական կամ կասկածելի գործունեությամբ», ասվում է փաստաթղթերում:

Չժաոն մտադիր է հասնեկ նյութերի հեռացման, դրանց վերատպման արգելքի, ինչպես նաև վնասների փոխհատուցման:

Հիշեցնենք, որ 2020թ. Binance-ը դատի է տվել Forbes-ին «զրպարտչական հայտարարությունների» համար։ Պատճառը հարթակի ամերիկացի հաճախորդներին կարգավորող մարմինները շրջանցող սպասարկման մասին հրապարակումն էր։

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

Share