Կրիպտո

Ճապոնական SMBC բանկը մուտք է գործում NFT և Web3 շուկաներ. Կրիպտո՝ Bybit-ի հետ

Աշխարհի բազմաթիվ ավանդական բանկային ընկերություններ այժմ մտածում են կրիպտո և թվային ակտիվների բիզնես մտնելու մասին: SMBC-ը՝ Sumitomo Mitsui Banking Corporation-ը, որն ունի ավելի քան 463 մասնաճյուղ և ներկայացչություն ամբողջ աշխարհում, հայտարարել է, որ պատրաստվում է մուտք գործել կրիպտո ակտիվների բիզնես՝ որպես ոլորտում հիմնական առաջնահերթություն վերցնելով NFT ծառայությունները և Web3-ը:

Այս նպատակին հասնելու համար SMBC-ն համագործակցել է Hashport ընկերության հետ, որը մասնագիտացած է թոքենիզացիայի և ցուցակագրման ծառայություններ մատուցելու մեջ: Մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ SMBC-ի բիզնես գիտելիքները և Hashport-ի Web3 տեխնիկական լուծումները թույլ կտան համատեղ ձեռնարկությանը կառուցել սպասարկման հարթակ: Հայտարարության մեջ ասվում է.

«Մենք նպատակ ունենք կառուցել էկոհամակարգ, որը ներառում է NFT դաշտի բազմաթիվ խաղացողների: Մենք հավատում ենք, որ այս ջանքերը կնպաստեն Ճապոնիայում Web3-ի առաջմղմանը»:

Համագործակցության արդյունքը կլինի բիզնես թոքենների լաբորատորիայի ստեղծումը, որը «կզբաղվի հարցումներով, հետազոտություններով և ցուցադրական փորձերով՝ կապված թոքենների բիզնեսի առաջմղման հետ»:

Սա նաև համընկնում է ընկերության երկարաժամկետ նպատակի հետ, որն է՝ խրախուսել Ճապոնիայում թոքենների բիզնեսի տարածումը և նաև ստորաբաժանում ստեղծել՝ թվային խնամակալության ծառայություններ առաջարկելու համար: Այնուամենայնիվ, ծառայությունները, որոնք SMBC-ն նպատակ ունի առաջարկել, դուրս են գալիս դրանցից: Համատեղ ձեռնարկությունը նշել է, որ այս քայլը նպատակ ունի «առևտրային աջակցության և խորհրդատվական ծառայություններ մատուցել հաճախորդներին, ովքեր հաշվի են առնում թոքենների բիզնեսը, ներառյալ NFT-ների թողարկումը»:

SMBC Group-ը նաև դիտարկում է ապագայում սեփական թոքենների բիզնես թողարկելու հնարավորությունը՝ օգտվելով իր միջազգային ներկայությունից և ստեղծված մեծ օգտատերերի բազայից: Ճապոնական այլ ընկերություններ նույնպես նախաձեռնություններ են սկսել այս ոլորտում, այդ թվում՝ Rakuten-ը՝ առցանց մանրածախ առևտրային ընկերությունը, որը փետրվարին գործարկեց իր NFT շուկան: Մայիսին խմբի դուստր ձեռնարկությունը նաև հայտարարեց, որ համագործակցելու է Bitbank-ի՝ ճապոնական կրիպտո փոխանակման հետ՝ հաստատությունների համար կրիպտոարժույթի պահպանման ծառայություններ առաջարկելու համար:

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

Share