Կրիպտո

NFT-ն՝ տոմսերի վաճառքի շուկայի խարդախությունները կանխելու միջոց

2022թ. Չեմպիոնների լիգայի եզրափակիչը մրցաշարի պատմության մեջ դեռ երկար կհիշատակվի: Մադրիդի «Ռեալը» հաղթեց «Լիվերպուլին» Ստադ դե Ֆրանս մարզադաշտում, սակայն մարզադաշտից դուրս նախքան մեկնարկը տիրող խառնաշփոթն ընդգծում է միջոցառումների տոմսերի համար նորարարական լուծումների անհրաժեշտությունը:

Ֆրանսիական իշխանությունները հաշվարկել են, որ 35,000 մարդ ժամանել է Ֆրանսիայի ազգային մարզադաշտ կեղծ տոմսերով կամ ընդհանրապես առանց տոմսի, ի հավելումն 75,000 երկրպագուների, որոնք ունեին մեծ եզրափակիչի օրինական տոմսեր:

Սև շուկայում տոմսերի առք ու վաճառքը տասնամյակներ շարունակ եղել են սպորտի և ժամանցի աշխարհի մի մասը, սակայն բլոկչեյնի վրա տոմսերի գաղափարը խոստումնալից լուծում է թվում: Ոչ փոխարինելի թոքենները (NFT) բազմաբնույթ են, քանի որ դրանք ապահովում են տոմսերի արժանահավատություն և հնարավորություն են տալիս գործարկել «Իրերի ինտերնետը» (IoT)՝ միաժամանակ ծառայելով որպես եզակի թվային հավաքածու՝ իրադարձությունը հավերժացնելու համար:

NFL-ն արդեն փորձարկել է NFT տոմսերը՝ բաժանելով մոտ 250,000 NFT տոմսեր 2021թ. նոյեմբերին մեկնարկից հետո: NFL-ի Super Bowl LVI-ին մասնակցած երկրպագուները կարող էին նաև ստանալ NFT-ի հիշատակի տոմսեր՝ բոլորն անվճար: NFL-ի NFT տոմսերը տեղադրված էին Polygon բլոկչեյնի վրա և պարունակում էին տարբեր անիմացիոն պատկերային տարրեր:

2024թ. Փարիզի Օլիմպիական խաղերի ֆրանսիացի պատվիրակն առաջարկել է օգտագործել NFT լուծումներ՝ որպես մասնակցության տոմս, այդ թվում նաև կրկին Ֆրանսիայում հյուրընկալվող  2024թ. ռեգբիի աշխարհի գավաթի համար:

Ամստերդամում գործող միջոցառումների տեխնոլոգիական GET Protocol ընկերությունը թողարկում է տոմսեր, որոնք ձևավորվում են որպես NFT-ներ Polygon բլոկչեյնում, երբ օգտատերը տոմս է գնում իր բջջային հավելվածում: Տոմսերը կապված են բջջային համարների հետ, ինչը տոմսերի անօրինական վաճառքի վերացման հիմնական լուծումն է:

Օգտագործողները կարող են պահանջել իրական NFT-ն, երբ նրանք սկանավորեն տոմսի QR կոդը տվյալ միջոցառման ժամանակ, որը կապվում է իրենց GET Protocol դրամապանակին: Այստեղ է, որ թվային հավաքածուները և այլ բացառիկ առավելություններ կարող են հասնելի լինել օգտատերերին:

Կոլբի Մորտը, ով գլխավորում է NFT ռազմավարությունը ընկերությունում, Cointelegraph-ին ասել է, որ NFT տոմսերն օգնում են թափանցիկություն ապահովել. այն, ինչ ավանդաբար «սև արկղ» են կոչում: Բոլոր տոմսերը թափանցիկ դիտելի են իրական ժամանակում, ինչը օգնում է ապացուցել տոմսերի իսկությունը՝ հաշվի առնելով հիմքում ընկած համակարգի փոփոխման ենթակա չլինելը:

Օրինականացված է նաև վաճառքի երկրորդային շուկան։ Տոմսերը կարող են վերավաճառվել միայն համակարգի ներսում՝ կազմակերպիչներին տալով տոմսերի, եկամուտների, տվյալների վերահսկողություն և անմիջական կապ սեփականատերերի հետ: Տոմսերին տրվում են նաև երկարացված կյանքի ցիկլեր, ինչպես նախքան, այնպես էլ իրադարձություններից հետո: GET Protocol-ն ուսումնասիրում է Իսլանդիայում կայանալիք Լյուիս Կապալդի արվեստի ցուցահանդեսի ապակենտրոնացված միջոցառումների ֆինանսավորումը: Սա ուսումնասիրում է դրամահավաքի նախաձեռնությունները տեխնոլոգիայով, որոնք կարող են օգուտ բերել փոքր արվեստագետներին և ստեղծագործողներին:

NFT շուկայի YellowHeart-ի գործադիր տնօրեն Ջոշ Կացը Cointelegraph-ին ասել է, որ տոմսերի արդյունաբերությունը տառապում է իսկականության խնդիրներով, որոնք հիմնականում պայմանավորված են ժամանակակից սարքավորումներով թղթե տոմսերը կեղծելու կամ կրկնօրինակելու հեշտությամբ:

Տոմսերի վերջավոր տարրը և բացառիկությունը հանգեցնում են նաև ուռճացված գներով զանգվածային վերավաճառքի: Կացը նշել է, որ առցանց տոմսերի շուկան ակնկալվում է, որ մինչև 2025թ. գնահատվի 68 մլրդ դոլար, մինչդեռ երկրորդային վաճառքը կարող է բերել 15 մլրդ դոլար, որի վաճառքից կազմակերպիչներն ու արվեստագետները հրաժարվում են իրենց օրինական մասնաբաժնից:

Կացը նաև ընդգծեց NFT-ներին սնուցող սմարթ կոնտրակտների ազատ ծրագրավորվող բնույթը՝ դինամիկ օգուտներ բերելով սեփականատերերին և թողարկողներին: Սա նաև վերաբերում է երկրորդային շուկայի վաճառքներին, որտեղ NFT-ները կարող են ծրագրավորվել, որպեսզի վաճառքի տոկոսը հասցնեն նկարչին կամ միջոցառման կազմակերպչին:

Մորթը պատմում է. «GET Protocol-ը ստեղծվել է բլոկչեյն ագնոստիկ լինելու համար՝ հաշվի առնելով, որ հաճախորդները կօգտվեն միջոցառումների և տոմսերի շուկայից՝ առանց հիմքում ընկած տեխնոլոգիան հասկանալու»:

Ապահովել նոր օգտատերերի հեշտ մուտքը համակարգ՝ միաժամանակ օգտագործելով բլոկչեյն տեխնոլոգիայի ծրագրավորելիությունը, օգտակարությունը և անփոփոխությունը, հիմնական թեման է, որն ընդգծվել է և՛ Մորտի, և՛ Կացի կողմից NFT տոմսերի ընդունման ժամանակ:

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

Share