Կրիպտո

Կալիֆոռնիան չեղյալ է հայտարարել քաղաքական գործիչների հանդեպ բիթքոին-նվիրատվությունների արգելքը

Կալիֆոռնիայի արդար քաղաքական պրակտիկայի հանձնաժողովը չեղյալ է հայտարարել քաղաքական գործիչների կողմից թվային ակտիվների նվիրատվություններ ընդունելու արգելքը, որը գործում էր 2018 թվականից:

Մասնակիցները միաձայն կողմ են քվեարկել սահմանափակումների վերացմանը։ Թարմացված կանոնակարգը ներառում է գործարքներ կողմնակի վճարային օպերատորի միջոցով, որի կենտրոնակայանը գտնվում է ԱՄՆ-ում:

Վերջինս պետք է գրանցվի Ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի ցանցում և համապատասխանի KYC-ընթացակարգին: Բոլոր փոխանցումները պետք է անմիջապես փոխարկվեն ԱՄՆ դոլարի և փոխանցվեն բանկային հաշվին:

Հիշեցնենք, որ 2022 թվականի երկրորդ եռամսյակում կրիպտոարժույթի ընկերությունների և վենչուրային հիմնադրամների ղեկավարները ակտիվորեն նվիրատվություններ են կատարել ԱՄՆ սենատորներ Սինթի Լամիսի և Քիրսթեն Ջիլիբրանդի նախընտրական արշավների մեջ։

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

Share