Կրիպտո

Վերլուծաբաններն արձանագրել են 2021թ. նոյեմբերից ի վեր միջոցների ամենամեծ ներհոսքը դեպի բիթքոին-ֆոնդեր

Հուլիսի 16-22-ի ընթացքում՝ միջոցների ներհոսքը կրիպտոարժութային ներդրումային արտադրանքներ կազմել է 30 միլիոն դոլար: Իսկ նախորդ շաբաթվա ընթացքում, ըստ CoinShares-ի, այդ ցուցանիշը վերանայել են 12 միլիոն դոլարից մինչև 343 միլիոն դոլար:

Ըստ վերլուծաբանների, ընդհանուր առմամբ ոլորտի մեջ կրիպտո արտադրանքի AUM-ը վերականգնվել է 30 միլիարդ դոլարի նշագծից:

Ավանդական բիթքոին-ֆոնդերում հաճախորդների միջոցների ներհոսքը կազմել է 19 միլիոն դոլար, իսկ մեկ շաբաթ առաջ 206 միլիոն դոլար (ամենաբարձրը՝ 2022 թվականի մայիսից ի վեր):

Կրկին ներհոսք է արձանագրվել դեպի Ethereum-ի վրա հիմնված արտադրանքներ (8 միլիոն դոլար): Անցյալ շաբաթ այդ ցուցանիշն ամենաբարձրն էր 2021 թվականի հունվարից ի վեր՝ 120 միլիոն դոլար։

Հիշեցնենք, որ CoinShares-ի ռազմավարության գծով տնօրեն Մելթեմ Դեմիրորսը թույլ է տվել բիթքոինի գնի անկում, որին հաջորդել է պատմական առավելագույնի՝ 24 ամսվա հորիզոնով թարմացումը:

Ավելի վաղ Grayscale-ի վերլուծաբանները չեն բացառել, որ կրիպտո ձմեռը կավարտվի միայն 2023 թվականի մարտի վերջին։

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

Share