Կրիպտո

Կրիպտովենչուրային Variant ընկերությունը երկու նոր հիմնադրամի համար 450 միլիոն դոլար է ներգրավել. Կրիպտո՝ Bybit-ի հետ

Variant վենչուրային ընկերությունը ներգրավել է 450 միլիոն դոլար երկու նոր հիմնադրամներում, որոնք կենտրոնացած են Web3-ի և ապակենտրոնացված ֆինանսական ոլորտների վրա, հայտնում է The Block-ը:

Ընկերությունը հավաքել է 300 միլիոն դոլար «հնարավորությունների հիմնադրամի» համար և 150 միլիոն դոլար՝ արդյունաբերական ստարտափ ձեռնարկություններում ներդրումներ կատարելու համար:

Variant-ն իր առաջին հիմնադրամը փակել է 2020 թվականին։ 2021 թվականին Atelier Ventures-ի հետ միասին ընկերությունը գործարկեց 110 միլիոն դոլար արժողությամբ երկրորդ հիմնադրամը։

Variant պորտֆելը ներառում է կրիպտոարժույթների ոլորտի նախագծերի շատ լայն շրջանակ, ներառյալ Magic Eden NFT-մարքեթփլեյսը  և Uniswap ապակենտրոնացված բորսան:

Նոր հիմնադրամները կենտրոնացած են ներդրումային ոլորտների չորս խմբերի վրա.

  • ապակենտրոնացված ֆինանսներ,
  • ենթակառուցվածքային բլոքչեյն-ստարտափներ,
  • սպառողական Web3 հավելվածներ,
  • նախագծեր, որոնք փորձարկում են սեփականության նոր ձևեր:

Չնայած ոլորտի համար դժվար ժամանակաշրջանին՝ Variant-ի համահիմնադիր Ջեսա Ուոլդենն ասում է, որ իր ընկերությունը հավատում է Web3 սեկտորին: Նա բացատրեց, որ դրա հիմքում ընկած տեխնոլոգիաները կաճեն և կզարգանան:

«Պատմականորեն տեխնոլոգիան չի վատանում կամ անհետանում, այն բարելավվում է, այն ավելի լայն տարածում է գտնում: Web3-ում դա տեղի է ունենում էքսպոնենցիալ արագությամբ, քանի որ բոլոր ծրագրերը բաց կոդ ունեն, և մեծ քանակով տաղանդներ մտնում են այդ ոլորտ: Տեխնոլոգիան աշխատում է, և ես կարծում եմ, որ դա նշանակում է, որ այն միայն լայն տարածում կգտնի»,- ասել է Ուոլդենը:

Հիշեցնենք, որ 2022 թվականի հուլիսին դոմեյն անվանումների ապակենտրոնացված գրանցող Unstoppable Domains-ը հավաքել է 65 միլիոն դոլար՝ 1 միլիարդ դոլար գնահատմամբ:

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

Share