Կրիպտո

Apple-ում աշխատանք կա Web3 մասնագետների համար. Կրիպտո՝ Bybit-ի հետ

Apple ընկերությունը թափուր աշխատատեղ է բացել կոնտենտի գծով կրեատիվ տնօրենի պաշտոնի համար: Կայքում տեղադրված նկարագրության համաձայն՝ նրա հետաքրքրության շրջանակը պետք է ներառի Web3 ոլորտը։

Ակնկալվում է, որ թեկնածուները կունենան կոնտենտ-ռազմավարության մշակման 10 տարվա փորձ և ստեղծագործական տեքստեր գրելու կարողություն: Բացի Web3-ից, նա պետք է «հետաքրքրություն ցուցաբերի ինտերակտիվ հարթակների նկատմամբ»։

Մասնագետը աշխատելու է Apple-ի մանրածախ առևտրի և մարքեթինգի բաժնում։

Ինչպես նշում է CoinDesk-ը, կորպորացիան նաև աշխատանքի հայտարարություն է տեղադրել գեղարվեստական ​​ղեկավարի պաշտոնի համար՝ Web3-ի հետ կապված նմանատիպ պահանջով, բայց շուտով այն ​​ջնջել է: Սակայն տեքստը պահպանվել է աշխատանքի փնտրման կայքերից մեկում։

2021 թվականի մայիսին Apple-ը բացել է բիզնեսի զարգացման մենեջերի թափուր հաստիք՝ կրիպտոարժույթների ոլորտում հինգ տարվա փորձով: Նա պետք է ղեկավարեր գործընկերական ծրագիրը՝ «այլընտրանքային վճարումների» հատվածում։

Աշնանը գլխավոր տնօրեն Թիմ Կուկը խոսել է կրիպտոարժույթներում անձնական ներդրումների և թվային ակտիվների հետ կապված Apple-ի ծառայությունների գործարկման պլանների բացակայության մասին։

2022 թվականի սկզբին Կուկն ասել էր, որ կորպորացիան «մեծ ներուժ» է տեսնում մետատիեզերքի ոլորտում և չի բացառում ներդրումներն այս ուղղությամբ։

Հիշեցնենք, որ փետրվարին YouTube վիդեոհոսթինգը հրապարակել է Web3 պրոդուկտների կառավարման տնօրենի թափուր աշխատատեղ:

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

Share