Կրիպտո

FTX-ը Դուբայում ստացել է կրիպտոարժույթի բորսայի ամբողջական լիցենզիա

FTX-ի դուստր բաժանմունքը Դուբայի վիրտուալ ակտիվները կարգավորող մարմնից (VARA) ստացել է թվային արժույթի փոխանակման և քլիրինգի ծառայություններ մատուցելու լիցենզիա:

Zawya-ի հրապարակած մամուլի հաղորդագրության համաձայն՝ FTX Exchange FZE-ն դարձել է MVP ծրագրի շրջանակներում մշտական ​​VARA կրիպտոարժույթի լիցենզիայի առաջին սեփականատերը: Մարտին FTX-ը ստացել է կարգավորողի ժամանակավոր թույլտվություն՝ գերատեսչության ստեղծումից անմիջապես հետո։

VARA-ի ամբողջական հաստատումը թույլ կտա բորսային առաջարկել կրիպտոդերիվատիվների և թվային ակտիվների կարգավորվող առևտուր MENA տարածաշրջանի որակավորված ներդրողներին: Թույլտվությունը նաև հնարավորություն է տալիս տրամադրել պահառության ծառայություններ, կառավարել NFT-մարքեթփլեյսերը և գործել որպես քլիրինգային կենտրոն:

Reuters-ի հետ զրույցում FTX-ի տարածաշրջանային տնօրեն Բալսամ Դանհահն նշել է.

«Մեր լիցենզիան տարածվում է նաև մանրածախ հաճախորդների վրա, սակայն մենք աստիճանաբար կընդլայնվենք՝ համոզվելու համար, որ մոտենում ենք զանգվածային շուկային՝ VARA-ի ուղեցույցներին համապատասխան»:

Բորսայի Դուբայի ստորաբաժանումը մտնում է FTX Europe-ի եվրոպական մասնաճյուղի կառուցվածքի մեջ։

Հիշեցնենք, որ էմիրության կարգավորող մարմնի կողմից ժամանակավոր լիցենզիաներ են ստացել նաև Binance, OKX և Huobi բորսաները։

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

Share