Կրիպտո

Վիտալիկ Բուտերինը քննադատել է DAO կառավարման մոդելը, որը հիմնված է փոխանցելի թվային թոքենների վրա

Ethereum-ի համահիմնադիր Վիտալիկ Բուտերինը կրկին քննադատել է ԴԱՕ կառավարման մոդելը, որը հիմնված է փոխանցելի թվային թոքենների վրա: Նրա խոսքով, դա հակասում է ապակենտրոնացված կազմակերպությունների բուն իմաստին։

«Ասացվածքն ասում է. «Նա, ով ամենից շատ է ցանկանում կառավարել մարդկանց, ամենաքիչն է դրան համապատասխանում»: Փոխանցվող թոքեններն անհրաժեշտ են միայն նրանց համար,  «ովքեր ցանկանում են ավելի շատ իշխել, քան մյուսները»,- գրել է Բուտերինը:

Ոչ բոլոր մեկնաբաններն էին համաձայն Ethereum-ի համահիմնադիրի հետ: Ոմանք մատնանշել են որոշումների կայացման գործընթացի համախմբման անխուսափելիությունը և ԴԱՕ-ի մասնակիցների համընդհանուր ներգրավման գաղափարը անվանել «անիրականանալի երազանք»: Մյուսները նշել են, որ թոքենների սեփականությունը պետք չէ նույնացնել մարդկանց վերահսկելու ցանկության հետ:

Ավելի վաղ Բուտերինը միանշանակ քննադատում էր DAO-ի կառավարման մոդելը՝ հիմնված դրամական քվեարկության վրա։ 2022 թվականի մարտին նա հայտարարել է, որ այս մոտեցումը «պլուտոկրատիայի նոր տարբերակ է»։

2021 թվականին Ethereum-ի համահիմնադիրը հրապարակեց մի փաստաթուղթ, որտեղ նա առաջարկեց մի քանի ուղիներ՝ լուծելու նման կառավարման համակարգի հետ կապված խնդիրները։ Օրինակ՝ բլոքչեյնում ամրագրված հեղինակության ցուցիչները կարող են օգտագործվել թոքենների փոխարեն։

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

Share