Կրիպտո

Հոնդուրասի տուրիստական մարզը սկսել է վճարումներ ընդունել բիթքոինով. Կրիպտո՝ Bybit-ի հետ

Հոնդուրասի Սանտա-Լյուսիայի քաղաքապետարանը ինտեգրել է վճարումներ առաջին կրիպտոարժույթով՝ ամբողջ աշխարհից զբոսաշրջիկներին գրավելու համար: Այս մասին հայտնում է Reuters-ը։

«Սա ավելի շատ հնարավորություններ կստեղծի և կգրավի ավելի շատ մարդկանց, ովքեր ցանկանում են օգտագործել այս արժույթը», – ասել է Los Robles-ի մենեջեր Սեզար Անդինոն:

Macrotrends-ի տվյալներով՝ 2019 թվականին երկրի զբոսաշրջության եկամուտը կազմել է 556 միլիոն դոլար, իսկ 2020 թվականին այն նվազել է մինչև 189 միլիոն դոլար։ Այժմ Սանտա-Լյուսիայի հյուրերը կկարողանան ապրանքների համար վճարել բիթքոինով, ԱՄՆ դոլարով կամ Հոնդուրասի լեմպիրայով։

Ի սկզբանե Bitcoin Valley նախաձեռնությունը տարածվել է 60 ձեռնարկությունների վրա՝ նախագիծը փորձարկելու համար: Հետագայում նախատեսվում է ներգրավել ավելի շատ ձեռներեցների և մարզերի՝ մասնակցելու համար։

Նախագիծը համատեղ մշակվել է Հոնդուրասի տեխնոլոգիական համալսարանի, Սանտա-Լյուսիայի քաղաքապետարանի, Coincaex կրիպտոարժույթի կոնսորցիումի և Blockchain Honduras կազմակերպության կողմից։

«Անկայունության դեմ պայքարելու համար Bitcoin Valley-ն վաճառականներին թույլ կտա ակնթարթային վճարումներ ստանալ իրենց տեղական արժույթով», – բացատրել է Լեոնարդո Պագուադան՝ Blockchain Honduras-ի հիմնադիրը:

Ավելի վաղ իտալական Gucci նորաձևության տունը և պրեմիում բրենդ Balenciaga-ն հայտարարել էին ԱՄՆ-ի իրենց բուտիկներում բիթքոինով վճարումների ընդունման մասին։ Նման նախաձեռնությամբ հանդես է եկել աշխարհի խոշորագույն ավիաընկերություններից մեկը՝ Emirates Airlines-ը:

Հիշեցնենք, որ 2021 թվականի սեպտեմբերին Սալվադորի կառավարությունը օրինականացրել է բիթքոինը։ Երկիրն իր հաշվեկշռում ունի 2381 BTC (~ 55 միլիոն դոլար): Ըստ լրագրողների՝ կրիպտոարժույթն արժե մոտ 50%-ով ավելի քիչ, քան գնման արժեքը։

Հետազոտության համաձայն՝ վաճառականների 84,8%-ը բիթքոինով վճարումները դիտարկում է որպես հաճախորդների ներգրավման միջոց։

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

Share