Կրիպտո

Bybit վերլուծական. BTC-ի պահանջարկը դեռևս անբավարար է, CryptoPunk-ի վաճառքը կտրուկ աճել է

Օրվա գրաֆիկը

Երեքշաբթի օրը ասիական գործարքների մեկնարկին ռիսկային ակտիվների շուկան զգալի անկում է գրանցել աճող աշխարհաքաղաքական անորոշության ֆոնին: BTC-ն այժմ համախմբում է կորուստները 23,000 դոլարից մի փոքր ցածր՝ միջինից ցածր ծավալով՝ կորցնելով իր շուկայական արժեքի 1,7%-ը վերջին 24 ժամվա ընթացքում: «No.1 կրիպտոարժույթը» լուրջ դիմադրության է բախվել 23,300 դոլարի մակարդակի մոտ և միանգամայն կարող է շարունակել իջնել 22,000 ԱՄՆ դոլարի շեմին աջակցություն փորձարկելու համար: BTC-ի շղթայական պահանջարկը մնում է ոչ հստակ, քանի որ գործարքի վճարները դեռևս անկումային դաշտում են: Միևնույն ժամանակ, բլոկի ներկայիս չափը նույնիսկ ավելի փոքր է, քան նա, որ օգտագործվում էր մինչև SegWit-ի ընդունումը: Բլոկների ծանրաբեռնվածության հաճախականությունը իջել է մինչև 2021թ. մայիսի մակարդակները, ինչը վկայում է Bitcoin ցանցում սեփականատերերի գերակայության մասին, մինչդեռ նոր պահանջարկը մնում է սակավ: Այս մասին գրում է Bybit պաշտոնական բլոգը։

ETH-ը զգալիորեն անկում է ապրել՝ ակնարկելով այն հնարավորության մասին, որ վերջին ցատկը զուտ տրամադրություններով պայմանավորված էր և, հետևաբար, չուներ նյութական աջակցություն: «No.2  կրիպտոարժույթը» վաճառվում է 1100 դոլարից ցածր՝ նույն ժամանակահատվածում շուկայական արժեքի մի փոքր անկումից հետո: ETH օպցիոնների համար 7-օրյա ակնկալվող անկայունությունը կրկին աճել է՝ ասիմետրիայի հետագա կրճատման հետ մեկտեղ: Շուկայի հիմնական ալթքոյնների մեծ մասը կարմիր է դարձել, ընդ որում DOT-ը նույն ժամանակահատվածում երկնիշ տոկոսային կորուստներով գլխավորում է ուղղումը:

Այս մասին խոսում է ամբողջ քաղաքը

NFT դաշտում նորեկներից մեկի՝ CryptoPunk-ի հավաքածուի նկատմամբ հետաքրքրությունն ակտիվացել է, երբ խորհրդանշական Tiffany & Co ոսկերչական ապրանքանիշը թողարկեց բացառիկ առաջարկ CryptoPunk սեփականատերերի համար: Վերջին 24 ժամվա ընթացքում CryptoPunk-ի վաճառքներն աճել են ապշեցուցիչ 248%-ով: Tiffany-ն նաև բացահայտել է առանձին NFT շարք թողարկելու իր ծրագրերը, այն կկոչվի NFTiffs՝ որպես «NFT-ն հաջորդ մակարդակ տեղափոխելու» նախաձեռնության մաս: Աճի ցակտը տեղի է ունենում ակտիվ NFT դաշտի համար վատ եռամսյակից հետո, որտեղ շուկայի ամսական ծավալը էլ ավելի խորն անկում ապրեց շուկայի վերջին անկման պայմաններում:

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

Share