Կրիպտո

Իլոն Մասքը Floki Inu-ի արժեքը բարձրացրել է 24%-ով

Floki Inu թոքենի գինը բարձրացել է ավելի քան 24%-ով այն բանից հետո, երբ Իլոն Մասքը Twitter-ում խոսել է իր շան Ֆլոկիի մասին։ Կրիպտոարժույթի արժեքը մայիսի 5-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է 0,000016 դոլարը, գրում է ՌԲԿ Կրիպտոն։

Օգոստոսի 1-ի առավոտյան օգտատերերը Tesla-ի և SpaceX-ի ղեկավարին խնդրել են տեղադրել իր շան լուսանկարը։ Մասքը պատասխանել է, որ Ֆլոկիի լուսանկարը կլինի վաղը։ Floki Inu մեմային թոքենի փոխարժեքը սկսել է ակնթարթորեն աճել:

Քոինը հայտնվել է 2021 թվականին, երբ Իլոն Մասքը հրապարակել է գրառում, որում հայտնում է սիբա-ինու ցեղատեսակի շունիկ ձեռք բերելու և նրան Ֆլոկի անվանելու ցանկության մասին։ Floki Inu թոքենի ծրագրավորողները ստեղծել են իրենց կրիպտոարժույթը արդեն հայտնի «մեմ» քոինների՝  Dogecoin և Shiba Inu նմանությամբ, բայց կենտրոնանալով կանադա-իռլանդական «Vikings» հեռուստասերիալի թեմատիկայի վրա: Թոքեններն օգտագործվում են որպես վճարման միջոց, ծրագրի թիմը նաև աշխատում է իր սեփական DeFi ենթակառուցվածքի, Valhalla մետատիեզերքի, NFT բորսայի և կրթական նախագծի վրա:

Մայիսի կեսերին Իլոն Մասքը ասել է, որ Dogecoin-ն արժույթ դառնալու ներուժ ունի: Դրանից հետո մեկ օրվա ընթացքում «մեմային» կրիպտոարժույթը թանկացել է 18%-ով։

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

Share