Կրիպտո

Starbucks-ը ցանկանում է գործարկել Web3 պարգևատրման ծրագիր՝ նոր հաճախորդներ ներգրավելու համար

Միջազգային սուրճի խանութների ֆրանշիզաների հսկա Starbucks-ը ցանկանում է գործարկել նոր Web3 պարգևատրման ծրագիր՝ հաճախորդներ ներգրավելու և պահպանելու համար, ասել է իր ժամանակավոր գործադիր տնօրեն Հովարդ Շուլցը:

Ելույթ ունենալով երեքշաբթի ֆիրմայի ֆինանսական եռամսյակի եկամուտների ներկայացման ժամանակ՝ Շուլցը նշել է, որ Starbucks-ը շուտով կբացահայտի նոր Web3 «թվային նախաձեռնություն», որը կընդլայնի ընկերության հավատարմության ծրագիրը. «Այս նոր թվային Web3 նախաձեռնությունը մեզ թույլ կտա հիմնվել Starbucks Rewards-ի ներգրավվածության ներկայիս մոդելի վրա՝ իր «ծախսիր վաստակելու համար» Stars մոտեցմամբ, միաժամանակ ներդնելով հաճախորդների էմոցիոնալ ներգրավման նոր մեթոդներ»:

Գործադիր տնօրենը քարտերը չբացեց, բայց հակիրճ նշեց, որ ընկերությունը դիտարկում է « թվային Starbucks Rewards էկոհամակարգը Starbucks-ի ապրանքանիշի թվային հավաքածուների հետ ինտեգրելու համար՝ որպես պարգև և համայնքի կառուցման տարր»: Ամբողջական բացահայտումը տեղի կունենա Starbucks-ի ներդրողների օրվա ընթացքում՝ սեպտեմբերի 13-ին:

Հաղորդվում է, որ ընկերության եռամսյակային արդյունքները գերազանցել են վերլուծաբանների գնահատականները՝ 9%-ով եռամսյակի համեմատ համաշխարհային եկամուտների աճով մինչև ռեկորդային 8,2 մլրդ դոլար:

Զրույցի ընթացքում Շուլցը նաև ասաց, որ Web3-ի քայլը Starbucks-ի հաճախորդների բազայի երիտասարդ կողմին ներգրավելու և պահպանելու մղման մի մասն է:

«Մենք չենք ցանկանում լինել այնպիսի բիզնեսում, որտեղ մեր հաճախորդների բազան ծերանում է, և երիտասարդների հետ մենք համանման իրավիճակում չենք», – ասաց նա՝ հավելելով, որ ընկերությունն իր պատմության ընթացքում երբեք ավելի ակտուալ չի եղել, քան այսօր Z սերնդի հետ։

Starbucks-ն ի սկզբանե հայտարարել էր, որ մտադիր է անցնել ոչ փոխարինելի թոքենի (NFT) խմբին դեռևս ապրիլին, քանի որ Շուլցը նշել էր, որ «օրացուցային տարվա ավարտից որոշ ժամանակ առաջ մենք պատրաստվում ենք զբաղվել NFT բիզնեսով»:

Starbucks-ը կարող է լինել միակ խոշոր բրենդը, որը մոտ ապագայում կգործարկի Web3 հավատարմության ծրագիր:

Անցյալ ամիս B2B բլոկչեյն ստարտափ Hang-ը հավաքեց 16 մլն ԱՄՆ դոլար A սերիայի ֆինանսավորմամբ՝ Paradigm-ի գլխավորությամբ: Ընկերությունը ձգտում է օգնել բրենդներին իրենց ընթացիկ անդամակցության և հավատարմության ծրագրերը տեղափոխել բլոկչեյն և ներառել NFT-ներ:

Հաղորդվում է, որ ընկերության գործընկերներն են գարեջրի արտադրող Budweiser-ը, սպորտային Bleacher Report լրատվամիջոցը և հանրաճանաչ երաժշտական ​​փառատոների խմբերը՝ Bonnaroo-ն և Superfly-ը:

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

Share