Կրիպտո

Mastercard-ը կրիպտոն ավելի շատ դիտում է որպես ակտիվների դաս, քան վճարման միջոց. Կրիպտո՝ Bybit-ի հետ

Mastercard-ը կրիպտոն համարում է ավելի շատ ակտիվների դաս, քան վճարման միջոց՝ ըստ վճարումների հսկայի գլխավոր ֆինանսական տնօրենի: Mastercard-ի կրիպտո ռազմավարությունը «բավականին հաջողակ է այն պահից, երբ հայտնվեցին կրիպտո միջավայրերը», – ավելացրեց նա:

Mastercard-ի գլխավոր ֆինանսական տնօրեն (CFO) Սաչին Մեհրան կիսվել է կրիպտոարժույթի վերաբերյալ իր տեսակետով երեքշաբթի Bloomberg-ի կողմից հրապարակված հարցազրույցում:

Նրան հարցրել են, թե որքանով է հաջողվել Mastercard-ի կրիպտո ռազմավարությունը: «Կրիպտո աշխարհում մենք միջնորդի դեր ենք խաղում, որտեղ մարդիկ օգտագործում են մեր դեբետային և վարկային ապրանքները՝ կրիպտո գնելու համար: Եվ մենք հանդես ենք գալիս որպես միջնորդ. երբ մարդիկ ցանկանում են կանխիկացնել այն, մենք օգնում ենք նրանց մուտք ունենալ, որպեսզի կարողանան օգտագործել իրենց կրիպտո մնացորդները ամենուր, որտեղ ընդունվում է Mastercard-ը,- մանրամասնեց նա՝ ավելացնելով,- Սա եկամտի ստեղծման հնարավորություն է, որը բավականին հաջողակ է այն պահից, երբ հայտնվեցին կրիպտո միջավայրերը»:

Ընկերությունը նախկինում նշել է, որ ծրագրում էիշ մշակել ապրանքներ և ծառայություններ կրիպտո 3 հիմնական ոլորտներում՝ կրիպտոարժույթներ, սթեյբլքոյններ և կենտրոնական բանկի թվային արժույթներ (CBDC):

«Որպեսզի մեր մտքում որևէ բան լինի վճարման միջոց, այն պետք է արժեքի պահեստ ունենա։ Եթե ինչ-որ բանի արժեքը ամեն օր տատանվում է, այնպես, որ ձեր Starbucks սուրճն այսօր ձեզ արժենա 3 դոլար, վաղը՝ 9 դոլար, իսկ հաջորդ օրը՝ 1 դոլար, խնդիր է սպառողների տեսանկյունից»,- պատասխանել է նա։

Mastercard-ի գլխավոր ֆինանսական տնօրենն ավելացրել է.«Այսպիսով, մենք կրիպտոն ավելի շատ դիտարկում ենք որպես ակտիվների դաս:Բայց որպես վճարային գործիք, մենք կարծում ենք, որ սթեյբլքոյնները և CBDC-ները մի փոքր ավելի շատ պոտենցիալ ունեն», – եզրափակեց Մեհրան:

Փետրվարին Mastercard-ն ընդլայնեց իր վճարումների վրա հիմնված խորհրդատվական ծառայությունը՝ ներառելով կրիպտոարժույթները: Ծառայությունն ընդգրկում է թվային արժույթի մի շարք հնարավորություններ՝ սկսած վաղ փուլի կրթությունից, ռիսկերի գնահատումից և ամբողջ բանկային կրիպտո և NFT ռազմավարության մշակումից մինչև կրիպտո քարտեր և կրիպտո հավատարմության ծրագրերի նախագծում:

Վճարումների հսկան ապրիլին ներկայացրել է ապրանքային նշանի 15 հայտ՝ մետավերսային և ոչ փոխարինելի թոքենների (NFT) լայն շրջանակի համար: Հունիսին ընկերությունը հայտարարեց, որ իր վճարային ցանցը կբերի web3 և NFT դաշտեր։

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

Share