Կրիպտո

Deloitte-ի հարցումը հստակ ցույց է տալիս, որ կրիպտո վճարումները հաջորդ մեծ ֆենոմենն են առևտրում

Deloitte-ի նոր հարցումը, որը վերնագրված է «Առևտրականները պատրաստվում են կրիպտոյին», ակտիվ ցլային նորություններ է պարունակում: Այն հստակ ցույց է տալիս, որ բոլոր չափերի բիզնեսները պատրաստվում են բոլոր տեսակի կրիպտո վճարումների: Եվ ճնշող մեծամասնությունը կարծում է, որ առաջիկա մի քանի տարիների ընթացքում կրիպտոն կլինի ամենուր: Deloitte-ը հարցումն իրականացրել է PayPal-ի հետ համատեղ, որը խոսուն է և հարցեր է առաջացնում:

«Հարցման մասնակիցները շատ լավատես են սպառողական շուկայում թվային արժույթների նկատմամբ՝ համաձայնելով, որ թվային արժույթով վճարումներ ընդունելն արդեն տարբերակման կետ է։ Բացի այդ, առևտրականները տեսնում են օգուտներ, ինչպիսիք են վճարումների արագությունը և ծախսերի արդյունավետությունը», – եզրափակում է Deloitte-ը:

«Հարցումը կենտրոնացած է ԱՄՆ սպառողական բիզնեսների վրա, որոնց տարեկան եկամուտները տատանվում են 10 մլն-ից մինչև 500 մլն դոլար և ավելի՝ ցանկանալով պարզել նրանց տեսակետները թվային արժույթով վճարումների և վճարային ենթակառուցվածքում կատարած ներդրումների, ինչպես նաև ապագայի իրենց ծրագրերի վերաբերյալ»:

Deloitte-ը չի տարբերում բիթքոյնը կրիպտոյից և չի նշում, թե կոնկրետ որ կրիպտոարժույթների մասին են խոսում առևտրականները: Ընկերությունը նպատակ է դրել առանձնացնել սթեյբլքոյնները մնացած կրիպտոարժույթներից:

Հարցված առևտրականների մոտ ⅔-ը (64%) նշել է, որ իրենց հաճախորդները զգալի հետաքրքրություն ունեն վճարումները թվային արժույթներով անելու հարցում: Սրանք ապշեցուցիչ թվեր են, հաշվի առնելով, որ բնակչության մեծամասնությունը նույնիսկ չգիտի, թե ինչ է սթեյբլքոյնը: Եթե ​​առևտրականներն ընկալում են այս միտումը, ապա հավանականությունը մեծ է, որ այն գոյություն ունի:

83%-ն ակնկալում է, որ սպառողների հետաքրքրությունը թվային արժույթների նկատմամբ վճարումների համար կավելանա կամ զգալիորեն կաճի առաջիկա 12 ամիսների ընթացքում։ Կազմակերպությունների ավելի քան 85%-ը բարձր կամ շատ բարձր առաջնահերթություն է տալիս կրիպտոարժույթով վճարումները հնարավոր դարձնելուն, մինչդեռ մոտավորապես 83%-ը նույնն է անում սթեյբլքոյնների համար։

«Հարցված առևտրականների մոտ 85%-ն ակնկալում է, որ 5 տարվա ընթացքում թվային արժույթով վճարումները կլինեն ամենուր իրենց ոլորտի մատակարարների շրջանում: Մենք լիովին համաձայն ենք։ 5 տարի հետո մենք կապրենք նոր տիեզերքում, և կրիպտոն կլինի կատալիզատորներից մեկը»,- նշել է Deloitte-ը:

«Հարցվածների գրեթե ¾-ը հայտնել է, որ առաջիկա 24 ամսվա ընթացքում պլանավորում է ընդունել կրիպտոարժույթով կամ սթեյբլքոյն վճարումներ, որն ընդգծում է դրական տրամադրվածությունը։։

Կրիպտոարժույթը որպես վճարային գործիք ընդունողների ճնշող մեծամասնությունը (93%) արդեն դրական ազդեցություն են ունեցել իրենց բիզնեսի հաճախորդների ցուցանիշների վրա, ինչպիսիք են հաճախորդների բազայի աճը և ապրանքանիշի ընկալումը։ Նրանք ակնկալում են արժեք ստանալ իրենց թվային արժույթի ընդունումից 3 տարբեր եղանակներով՝ բարելավված հաճախորդների փորձ (հարցվածների 48%), հաճախորդների բազայի ավելացում (46%) և ապրանքանիշի ընկալումը որպես առաջնահերթություն (40%):

Հարկ է նշել, որ 86%-ը զգալի արդյունավետություն է տեսնում իրենց ֆինանսների և կանխիկի կառավարման համար՝ թվային արժույթով վճարումներ ընդունելու համար: Բանալի-բառը արդյունավետությունն է, և դա կարևոր է բիզնեսի համար: Նույնիսկ չնչին տոկոսային աճը կարող է հսկայական տարբերություն ստեղծել ընդհանուր առմամբ: Իսկ կրիպտոն առաջարկում է զգալի աճ:

Իրականում, 26%-ն արդեն ինտեգրել է թվային արժույթները իրենց ֆինանսական գործառույթներում, ինչպիսիք են եկամուտների շրջանառությունը և միջոցները, և 61%-ը պլանավորում է դա անել առաջիկա 24 ամիսների ընթացքում։ Եթե, իհարկե, ​​կառավարությունը թույլ է տալիս․ սա նույնպես վճռորոշ ասպեկտ է։

Խոշոր մանրածախ առևտրով զբաղվողների կեսից ավելին (54%) (500 մլն դոլար և ավելի եկամուտներով) ավելի քան 1 մլն դոլար է ներդրել թվային արժույթով վճարումները հնարավոր դարձնելու վրա, մինչդեռ փոքր մանրածախ վաճառողների դեպքում՝ միայն 6%-ը (10 մլն դոլարից ցածր եկամուտներով):

Այս զեկույցի համար հարցված կազմակերպությունների ¼-ից ավելին (26%) արդեն սկսել է թվային արժույթ ինտեգրել իրենց ֆինանսական բաժնի գործառույթներին, սակայն հարցվածների ավելի քան ⅓-ը (39%) նախատեսում է սկսել ինտեգրումը 1 տարվա ընթացքում:

Հաշվի առնելով, որ կրիպտոարժույթներ պահելը բարձր ռիսկային մանևր է, սրանք ֆենոմենալ թվեր են:

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

Share