Կրիպտո

Binance-ը և Mastercard-ը Արգենտինայում կգործարկեն կանխավճարային կրիպտո քարտեր. Կրիպտո՝ Bybit-ի հետ

Առաջատար կրիպտո բորսա Binance-ը համագործակցել է Mastercard-ի հետ՝ Արգենտինայի բնակիչների համար կանխավճարային քարտ գործարկելու համար:

Հինգշաբթի օրը հայտարարության մեջ Binance-ն ասաց, որ քարտը Արգենտինայում գտնվող իր հաճախորդներին թույլ կտա օգտագործել Bitcoin (BTC), BNB և այլ կրիպտոարժույթներ՝ գնումներ կատարելու, ինչպես նաև բանկոմատից դուրսբերումներ կատարելու այնտեղ, որտեղ ընդունվում է Mastercard-ը՝ մոտավորապես 90 մլն վաճառողներ ամբողջ աշխարհում և առցանց: Արգենտինայի քարտապանները կարող են նաև որոշակի գնումներից մինչև 8% վերադարձ ստանալ կրիպտոարժույթով:

Ըստ Binance-ի, քարտի ներդրումը, որն ակնկալվում է, որ «լայնորեն հասանելի կլինի առաջիկա շաբաթներին», ընկերության ջանքերի մի մասն էր՝ խթանելու կրիպտոյի համաշխարհային ընդունումը: Արգենտինայի բնակիչները կլինեն տարածաշրջանում առաջինը, ում  քարտերը հասանելի կլինեն, սակայն կրիպտո բորսան հայտարարել է նմանատիպ նախաձեռնության մասին Binance-ի Ուկրաինայի օգտատերերի համար ապրիլին և Եվրոպական տնտեսական տարածքի օգտատերերի համար՝ 2020թ.-ին:

«Վճարումները կրիպտոյի օգտագործման առաջին և առավել ակնհայտ դեպքերից մեկն են, սակայն մասսայական որդեգրումը աճելու մեծ տեղ ունի, – ասում է Լատինական Ամերիկայում Binance-ի գլխավոր տնօրեն Մաքսիմիլիանո Հինզը,- Օգտագործելով Binance քարտը՝ առևտրականները շարունակում են ստանալ ֆիատ, իսկ օգտատերերը վճարում են իրենց ընտրած կրիպտոարժույթով»։

Քարտը պահանջում է արգենտինացիներից ունենալ վավեր ազգային ինքնության քարտ կամ documento nacional de identidad: Նմանատիպ պահանջներ արդեն իսկ գործում են տեղական կրիպտո բորսաների կողմից թողարկված վարկային քարտերի համար: 2021թ. Lemon Card-ը Visa-ի հետ համատեղ գործարկեց քարտ, որն առաջարկում էր 2% քեշբեք BTC-ով արգենտինացի օգտատերերի համար, մինչդեռ Buenbit-ը և Belo-ն՝ երկուսն էլ համագործակցել են Mastercard-ի հետ՝ թողարկելու համապատասխանաբար կանխավճարային և կրիպտո պարգևատրման քարտ:

Չնայած շուկայի վերջին անկմանը, զեկույցները ցույց են տալիս, որ շատ արգենտինացիներ դեռ հակված են կրիպտոյին: Ըստ Americas Market Intelligence-ի ապրիլ ամսվա զեկույցի, հետազոտողները պարզել են, որ «կրիպտո ներթափանցումը» Արգենտինայում հասել է 12%-ի, ինչը մոտավորապես կրկնակի անգամ մեծ է Պերուից և Մեքսիկայից:

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

Share