Բաժին. Կրիպտո

Կրիպտոարժութային ստորաբաժանումը Robinhood-ը տուգանվել է 30 միլիոն դոլարով. Կրիպտո՝ Bybit-ի հետ

Նյու Յորքի նահանգային ֆինանսական ծառայությունների վարչությունը (NYDFS) տուգանել է Robinhood-ի կրիպտոարժույթների ստորաբաժանմունքը 30 միլիոն դոլարով՝ AML-նորմերի և կիբերանվտանգության քաղաքականության խախտման համար: Այս մասին հայտնում է Wall Street Journal-ը։

NYDFS-ը վերահսկողական ստուգումներից հետո հայտնաբերել է անհամապատասխանություն: Սա կարգավորիչի առաջին հարկադրող գործողությունն է կրիպտո ոլորտի հետ կապված:

Ստորաբաժանմունքը վկայակոչել է Robinhood-ի կողմից՝ Բանկային գաղտնիքի մասին օրենքի և փողերի լվացման դեմ պայքարի պահանջներին չհետևելը:

«Ֆիրմայի կիբերանվտանգության ծրագիրը պատշաճ կերպով հաշվի չի առել գործառնական ռիսկերը, և դրա քաղաքականությունը չի համապատասխանում կիբերանվտանգության և վիրտուալ արժույթի կանոնակարգերին», – ավելացրել է NYDFS-ը:

Հետաքննությունը նաև պարզել է, որ Robinhood կայքում սպառողների բողոքների համար հատուկ հեռախոսահամարի բացակայությունը խախտում է սպառողների իրավունքները:

Robinhood-ն այժմ պետք է վարձի անկախ խորհրդատու՝ կանոնակարգման համապատասխանությունը գնահատելու համար:

Հիշեցնենք, որ հունիսին Bloomberg-ը հայտնել էր, որ FTX բորսան ուսումնասիրում է Robinhood-ը գնելու հնարավորությունը: Ավելի ուշ առևտրային հարթակի գործադիր տնօրեն Սեմ Բենքմեն-Ֆրիդը հերքել է այս տեղեկությունը։

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

Share