Բաժին. Կրիպտո

Arcane Research. Բիթքոինը նպատակաուղղվել է 27 հազար դոլարի վրա

Եթե ​​բիթքոինը պահպանի 20,700 դոլարի մակարդակը, ապա արժեքը շուտով կհասնի 27,000- 28,000 դոլարի միջակայք, ըստ Arcane Research-ի վերջին զեկույցի:

Ըստ վերլուծաբանների՝ հուլիսից սկսած ձևավորվում է աճող տեղական մինիմում մակարդակների շարք:

Վերականգնման միտումը դիմադրեց 24,000 դոլարը, որից հետո տեղի ունեցավ կորեկցիա՝ 23,000 դոլարից ցածր մակարդակներում:

«Եթե բիթքոինը իջնի 20,700 դոլարից ցածր, դա կնշանակի ցածրացող մինիմում։ Սա արջային ազդանշան է՝ տեխնիկական վերլուծության համատեքստում»,- ընդգծել են փորձագետները։

Եթե ​​բիթքոինը պահպանվի վերը նշված մակարդակից, արժեքը կֆիքսի ևս մեկ աճող տեղական նվազագույն: Դա կբացի ներուժը՝ շարունակելու շարժվել դեպի 27,000-28,000 դոլարի միջակայքը, վստահ են Arcane Research-ում:

Ընկերությունում ընդգծել են, որ շատ բան կախված է ԱՄՆ ֆոնդային շուկայի դինամիկայից, որի հետ բիթքոինի գինը բավականին սերտորեն փոխկապակցված է։ Կարևոր դեր է խաղում նաև FRS-ի հիմնական տոկոսադրույքի դինամիկան։

«Տոկոսադրույքների աճը մեծացնում է կապիտալի արժեքը և դրանով իսկ հանգեցնում բաժնետոմսերի գների անկման: Ամենաշատը նվազում է տեխնոլոգիական ընկերությունների արժեթղթերը։ Ինստիտուցիոնալացման աստիճանի մեծացման հետևանքով, բիթքոինը սերտորեն կապվել է ավանդական ֆինանսական շուկաների հետ», – բացատրել են հետազոտողները:

Նրանց կարծիքով, եթե արժեթղթերի շուկան շարունակի անկումը, թվային ոսկու նվազման միտումը կշարունակվի։

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

Share