Բաժին. Կրիպտո

«Օքսֆորդ Սիթի» ֆուտբոլային ակումբը կսկսի տոմսերի վաճառքը բիթքոինով

Անգլիական «Օքսֆորդ Սիթի» ֆուտբոլային ակումբը համագործակցության մեջ է մտել CoinCorner կրիպտոարժույթի հարթակի հետ, որի շրջանակներում կսկսի վճարումներ ընդունել առաջին կրիպտոարժույթով։

«Օքսֆորդ Սիթին» խաղում է Հարավային Կոնֆերենցիայում՝ Անգլիայի վեցերորդ կարևորագույն մրցաշարում: Օգոստոսի 6-ին մրցաշրջանի մեկնարկից հետո երկրպագուները կկարողանան գնել ակումբի տնային հանդիպումների տոմսեր, ուտելիք և խմիչքներ մարզադաշտում բիթքոինի դիմաց՝ օգտագործելով Lightning Network:

CoinCorner-ը հովանավորել է ակումբը և դրա առիթով թողարկել սահմանափակ քարտ՝ Oxford City FC Bolt Card-ը: Գործընկերության շրջանակներում՝ խաղացողների մարզաշապիկներին կտպագրվի բիթքոինի լոգոն:

«Մենք կարծում ենք, որ այս քայլը կսահմանի տենդենց […], քանի որ թվային արժույթը դառնում է նոր նորմա՝ սպորտի սիրահարների և խաղերի այցելուների համար ամբողջ Մեծ Բրիտանիայում», – ասել է Դենի Սքոթը՝ CoinCorner-ի գործադիր տնօրենը:

2022 թվականի փետրվարին բլոքչեյն-հարթակTezos-ը պայմանագիր է ստորագրել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։ Համաձայնագրի շրջանակներում նախագծի տարբերանշանը տեղադրվել է տղամարդկանց և կանանց թիմերի մարզչական համազգեստների վրա։

Գարնանը OKX բիթքոին բորսան դարձավ «Մանչեսթեր Սիթիի» գործընկերը։ Հուլիսին ընկերությունը հայտարարեց ակումբի հետ հովանավորչական գործարքի մասին՝ 2022-2023 մրցաշրջանի համար:

Հիշեցնենք, որ մայիսին «Չելսիի» թիմը համաձայնել էր համագործակցել WhaleFin կրիպտոարժույթների առևտրի և վարկավորման հարթակի հետ:

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

Share