Բաժին. Կրիպտո

DeFi և խաչաձև շղթայական կամուրջները անվտանգությամբ զիջում են կրիպտոբորսաներին. Կրիպտո՝ Bybit-ի հետ

Բլոկչեյն անվտանգության SlowMist գործակալությունը հրապարակել է զեկույց, որում ասվում է, որ հաքերները 1,043 մլրդ դոլար են գողացել DeFi պրոտոկոլներից և կամուրջներից 2022թ. առաջին կիսամյակում:

Փորձագետները նշում են, որ հաքերները կոտրել և հեռացրել են միջցանցային 7 կամուրջների ակտիվները, որտեղ հունվարից հունիս ընկած ժամանակահատվածում անվտանգության խնդիրներ և շահագործումներ են եղել։ Համեմատության համար նշենք, որ կրիպտոարժույթների բորսաները 2022թ. հունվար-հունիսին կորցրել են 100 մլն դոլար՝ հաքերների և անվտանգության պրոտոկոլների խախտման պատճառով: Այսինքն, եզրակացնում են զեկույցի հեղինակները, կրիպտո բորսաները անվտանգության խնդիրների պատճառով ավելի քիչ կորուստներ են կրել, քան DeFi-ն ու կամուրջները։

Հեղինակները պնդում են, որ կրիպտո բորսաներից գողացված ակտիվների ընդհանուր գումարը կազմել է մոտ 77 մլն դոլար։ Փաստաթղթում նշվում են ապակենտրոնացված բորսաների վրա հարձակումները, ինչպիսիք են Uniswap-ը և KLAY Swap-ը։ Մարտին 600 մլն դոլար արժողությամբ Ronin ցանցի ներխուժումն ամենախոշոր կիբերհարձակումներից մեկն էր կրիպտոարժույթների պատմության մեջ: Գործակալության ցանկում են նաև Wormhole, Optimism և հաքերային հարձակումների այլ խոշոր զոհեր:

SlowMist-ի վերլուծաբանները նշում են, որ 2022թ. առաջին կիսամյակում հաքերներն ակտիվորեն օգտագործել են Tornado Cash կրիպտոարժույթի խառնիչը (cryptocurrency mixer)՝ գործարքների ծագումը թաքցնելու համար։ Այդ թվում, մի քանի անգամ՝ DeFi պրոտոկոլները կոտրելուց հետո:

Ավելի քան 2,4 մլրդ դոլարի հաքերային ակտիվներ դուրս են բերվել Tornado Cash-ից: Սա բոլոր թվային ակտիվների 74,6%-ն է, որոնք գողացվել են DeFi նախագծերում և կամրջող նախագծերում շահագործումների արդյունքում: Հուլիսին BestBrokers վերլուծական ընկերությունը նախազգուշացրեց, որ ապակենտրոնացված ֆինանսական շուկան դարձել է հաքերների սիրելի թիրախը մեծ քանակությամբ վենչուրային կապիտալի և անվտանգության հետ կապված մտահոգությունների պատճառով:

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

Share