Բաժին. Կրիպտո

Gucci-ն սկսել է ընդունել ApeCoin-ով վճարումներ. Կրիպտո՝ Bybit-ի հետ

Իտալական Gucci նորաձևության տունն ակտիվացրել է ApeCoin կրիպտոարժույթով վճարումները։

Նոր հնարավորությունը ներդրվել է ԱՄՆ-ի որոշ խանութներում՝ BitPay պրոցեսինգային ծառայության հետ համագործակցությամբ։ Ըստ Gucci-ի ներկայացուցիչների՝ սա Web3-ի ուսումնասիրության հերթական քայլն է։

ApeCoin կրիպտոարժույթը կապված է Bored Ape Yacht Club-ի հետ, որը NFT նախագիծ է Yuga Labs-ից:

Gucci-ն առաջին վաճառականն է, որն աջակցում է APE-ին BitPay-ի մշակման միջոցով: Վերջինս շուկայում գործում է 2011 թվականից։

Ապրիլին տարածվեց մի տեղեկատվություն, որ Gucci-ն և այլ նորաձևության բրենդներ պատրաստվում են թողարկել իրենց NFT-ները:

Մայիսին իտալական նորաձևության տունը հայտարարեց փորձնական նախագծի մասին, որն է՝ թվային ակտիվներով վճարումներ ընդունումը ԱՄՆ հինգ խանութներում:

Հունիսին ընկերությունը միացավ ապակենտրոնացված ինքնավար կազմակերպությանը NFT շուկայի SuperRare-ի հետ համագործակցության միջոցով և գնեց 150,000 RARE թոքեններ:

Ավելի վաղ Gucci-ն գնել էր վիրտուալ հողատարածք՝ The Sandbox նախագծի մետատիեզերքում:

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

Share