Բաժին. Կրիպտո

Meta-ն ընդլայնել է NFT ինտեգրման փորձնական ծրագիրը Instagram-ում

Meta կորպորացիան ընդլայնել է  ոչ փոխարինելի թոքենները (NFT) սոցիալական Instagram-ում ինտեգրելու փորձնական նախագիծը ևս 100 երկրներում:

«Այսօր մենք սկսում ենք միջազգային ընդլայնում 100 երկրներում Աֆրիկայում, Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, Մերձավոր Արևելքում և Հյուսիսային և Հարավային Ամերիկայում: Բացի այդ, մենք այժմ աջակցում ենք Coinbase Wallet-ի և Dapper Wallet-ի միացմանը, ինչպես նաև Flow բլոքչեյնի վրա թողարկված թվային հավաքածուներ տեղադրելու հնարավորությանը», – ասվում է հայտարարության մեջ:

Meta-ն 2022 թվականի մայիսին գործարկել է NFT-ն Instagram-ին ինտեգրելու փորձնական նախագիծը: Ընտրված օգտատերերին թույլատրվել է որպես իրենց պրոֆիլի լուսանկար սահմանել ոչ փոխարինելի թոքեններ:

Նախաձեռնության շրջանակներում սոցիալական ցանցն աջակցում է Ethereum, Polygon և Flow բլոքչեյնների ակտիվներին: Rainbow, MetaMask, Trust Wallet, Coinbase Wallet և Dapper Wallet դրամապանակները հասանելի են միացման համար: Նախնական հայտարարության մեջ Meta-ն խոստացել էր ինտեգրել Phantom-ը, սակայն դեռ չի արել դա։

Ծառայությունը չի ներառում միջնորդավճար:

Հիշեցնենք, որ 2022 թվականի երկրորդ եռամսյակում Meta-ի մետատիեզերքի վրա հիմնված ստորաբաժանման կորուստը գերազանցել է 2,8 միլիարդ դոլարը:

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

Share