Բաժին. Կրիպտո

Nfts.com դոմենը գնել են 15 միլիոն դոլարով. Կրիպտք՝ Bybit-ի հետ

Դոմենների անունների մատակարարները՝ GoDaddy.com-ը և Domainer-ը վաճառել են nfts.com դոմենը 15 միլիոն դոլարով. գրում է DomainInvesting.com արդյունաբերական հրատարակությունը՝ վկայակոչելով ընկերությունների մամուլի հաղորդագրությունը։ Թե կոնկրետ ով է դարձել գնորդը, հայտնի չէ։ Այնուամենայնիվ, գործարքն արդեն դարձել է խոշորագույններից մեկը՝ ընկերությունների պատմության մեջ։

Մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ գնորդը եղել է Web3 շարժմանը մոտ կանգնած անձ, այն է՝ digitalartists.com կայքին մոտ կանգնած մարդ։ Ինքը՝ nfts.com դոմենն առաջին անգամ գրանցվել է դեռևս 2021 թվականի մարտին, բայց թե կոնկրետ ով է եղել պատվիրատուն, պարզ չէ։

Ավելի վաղ՝ Ethereum Name Service (ENS) հարթակի բլոքչեյն-դոմենների շրջանում վաճառքների խառնաշփոթ էր տեղի ունեցել։ Օրինակ՝ հուլիսին sony.eth դոմենը 72.000 դոլարով վաճառվել է sunbay.eth դոմեն ունեցող օգտատերին։ Նույն ամսին 000.eth տիրույթը վաճառվեց 300 ETH-ով (315,000 դոլար գործարքի պահին):

Չնայած մասշտաբին՝ nfts.com-ի գնումը ամենամեծը չէ: Ամենաթանկ գործարքը Block.one կրիպտոարժույթների ֆիրմայի կողմից voice.com դոմենի 30 միլիոն դոլարի գնումն է, որը նախատեսված էր սոցիալական ցանցի համար, որը, սակայն, մեծ հաջողությունների չհասավ։ Block.one-ն այժմ փորձում է աշխատել EOS համայնքի հետ, որը մտադիր է դատի տալ կրիպտոարժույթի էկոհամակարգի ծրագրավորողին և արդյունքում շահել միլիարդավոր դոլարներ։

2021 թվականի փետրվարին կրիպտոարժույթի վենչուրային հիմնադրամ Future Fund-ը գնեց sushi.com դոմենը՝ SushiSwap ապակենտրոնացված ֆինանսների (DeFi) նախագծի համար։ Այնուամենայնիվ, դեռևս պարզ չէ, թե արդյո՞ք ֆոնդի ներդրումը թեմատիկ դոմենում արդյունք է տվել։

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

Share