Բաժին. Կրիպտո

Deloitte. 6 պատճառ, թե ինչու է բլոկչեյնն էական առևտրային անշարժ գույքի համար

Բլոկչեյն տեխնոլոգիայի շուրջ ստեղծված լուծումներն առաջարկում են բազմաթիվ առավելություններ: Deloitte-ի ուսումնասիրությունը բացահայտեց բլոկչեյնի դերը՝ որպես անշարժ գույքի լիզինգի և վաճառքի օգտագործման դեպքերի համար լավագույն տարբերակ:

Բլոկչեյն նորարարությունները հաճախ գերազանցում են ավանդական համակարգերին՝ ի թիվս այլ հատկանիշների, ոչ միայն թվայնացնելով տեղեկատվությունը, այլև ներմուծելով գրեթե իրական ժամանակում վստահելի միջավայր:

Վերոնշյալ ինֆոգրաֆիկան ընդգծում է CRE-ի սեփականատերերի համար 6 հիմնական ցավալի կետերը, երբ վարձակալում և վաճառում են իրենց գույքը և պահպանում են բարդ գործարքների տվյալները: Big Four-ից հաշվապահական Deloitte ընկերությունը նշել է արդյունաբերությանը սպասարկելու բլոկչեյնի 6 հնարավորություն, որոնց թվում է գույքի որոնման գործընթացների բարելավումը և լիզինգի ու գնման շուրջ ավելի շահավետ որոշումներ կայացնելու հնարավորությունը:

Առանց թղթային գործընթացների շնորհիվ՝ Deloitte-ը նախատեսում է, որ բլոկչեյնը կարագացնի գույքի և վճարումների գնահատումը և ավելի կլավացնի դրամական հոսքերի կառավարումը: Բացի այդ, տեխնոլոգիայի բնորոշ որակները նաև առաջարկում են գույքի սեփականության պատմության կառավարման ավելի հասանելի միջոցներ՝ միաժամանակ հնարավորություն տալով ֆինանսավորման և վճարումների արդյունավետ մշակմանը:

Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ բլոկչեյն տեխնոլոգիան լավ դիրքավորված է լիզինգի և վաճառքի գործընթացի ավելի քան 50%-ը վերցնելու համար՝ բացառելով ֆիզիկական միջամտություն պահանջող քայլերը, ինչպիսիք են գույքի ստուգումը և վարկի վերաբերյալ բանակցությունները: Deloitte-ը նշել է. «Թվում է, թե բլոկչեյնը առավել կիրառելի է դինամիկ կերպով կարգավորվող կամ համատեղ օգտագործվող տարածքների համար, որոնք համեմատաբար ունեն ավելի մեծ թվով վարձակալներ և ավելի կարճ ժամկետով վարձակալություններ»:

Մինչ Deloitte-ի զեկույցը վերահաստատում է բլոկչեյնի ներուժը՝ խթանելու թափանցիկություն, արդյունավետություն և ծախսերի խնայողություն առևտրային անշարժ գույքի սեփականատերերի համար, ընկերություններին և CRE-ի սեփականատերերին խորհուրդ է տրվում հետևել եռաստիճան մոտեցմանը՝ կրթել, համագործակցել կամ ստեղծել, հեշտացնել՝ բլոկչեյնի ներդրման լավագույն ճանապարհը որոշելիս:

Թեև  ոչ փոխարինելի թոքենները (NFT) գովազդվում են որպես բլոկչեյնի վրա հիմնված տեխնոլոգիաներ, փորձագետները հակասում են այդ գաղափարին:

Cointelegraph-ի հետ զրույցում Protocol Labs-ի Web3 պահեստավորման ղեկավար Ջոնաթան Վիկտորը բացահայտեց, որ հիմնական շղթաները չափերով շատ սահմանափակ են, ինչն իր հերթին թանկ է դարձնում բլոկչեյնի վրա տվյալների պահպանումը: Արդյունքում, NFT էկոհամակարգերը հաճախ ընտրում են արտաշղթայական պահեստավորման լուծումներ:

Ալեքս Սալնիկովը՝ Rarible-ի համահիմնադիրը, հաստատել է վերոնշյալ պնդումը՝ Cointelegraph-ին ասելով. «Կարևոր է հասկանալ, որ օգտագործողի դրամապանակում ապրող NFT-ն մատնանշում է միայն այն ֆայլը, որը հնարավոր է ցույց տալ և ներկայացնել. բուն ֆայլը, որը նաև հայտնի է որպես NFT-ի մետատվյալներ, սովորաբար պահվում է այլ տեղ»:

Չնայած բացահայտմանը՝ երկու փորձագետներն էլ նշել են, որ NFT-ների պահեստավորումը դեռ կարելի է համարել ապակենտրոնացված:

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

Share