Բաժին. Կրիպտո

Քիմ Քարդաշյանի փաստաբանները պահանջում են մերժել EthereumMax-ի գովազդի դեմ հայցը. Կրիպտո՝ Bybit-ի հետ

Քիմ Քարդաշյանի փաստաբանները համատեղ միջնորդություն են ներկայացրել՝ մերժելու խմբակային հայցն ընդդեմ հայտնի անձի՝ EthereumMax (EMAX) ալթքոինը գովազդելու համար: Այս մասին հայտնում է Cointelegraph-ը։

Պաշտպանող կողմը պնդում է չապացուցված փաստը, որ հենց Քարդաշյանի գովազդային սթորիներն էին Instagram-ում, որոնք ոգեշնչել են ներդրողներին ներդրումներ կատարել այդ թոքենի մեջ:

«Նշված հայցվորներից և ոչ մեկը չի պնդում, որ իրականում դիտել է Instagram-ի որևէ հրապարակում նախքան թոքեններ գնելը», – ասվում է միջնորդության մեջ:

Փաստաբաններն ասում են, որ հայցվորները նաև չեն ներկայացրել ապացույցներ այն մասին, որ աստղերը Ethereum-ով վճարումներ են ստացել իրենց սոցիալական ցանցերում EMAX-ը գովազդելու համար:

Հիշեցնենք, որ EthereumMax ալթքոինը լայնորեն հայտնի դարձավ 2021 թվականի գարնան վերջին: Մայիսի 26-ին NBA-ի նախկին աստղ Փոլ Փիրսը իր Twitter-ում գովազդային գրառում է հրապարակել, և մի քանի օրվա ընթացքում EMAX-ի գինը հասել է առավելագույնի, որից հետո 11 օրում այն ​​նվազել է ավելի քան 80%-ով։

Հունիսի կեսերին EMAX-ը կրկին աճեց, որն էլ համընկավ Քիմ Քարդաշյանի Instagram-յան սթորիների հրապարակման հետ։ Դրանից հետո քոինը նվազեց և գագաթնակետին հասնելուց հետո կորցրեց ավելի քան 97%:

2022 թվականի հունվարին Կալիֆորնիայի Կենտրոնական շրջանի դատարանը հայց է ստացել Քարդաշյանների, բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեզերի և ութ այլ անձանց դեմ։ Ներդրողները մեղադրել են նրանց ծրագրի ղեկավարներ Սթիվ Ջենտիլի և Ջովանի Պերոնեի հետ համագործակցության մեջ՝ մոլորեցնելու թոքենների մեծ մասի վերահսկողության հետ կապված։

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

Share