Բաժին. Կրիպտո

Բիթքոյն ներդրումները MicroStrategy-ի բաժնետոմսերին աննախադեպ աճ են ապահովել

MicroStrategy-ի բաժնետոմսերի գինը գերազանցել է ակտիվների մեծամասնությանը՝ 2020թ. օգոստոսին ընկերության բիթքոյն ռազմավարության շնորհիվ: Շահույթը պահպանվում է, չնայած 2022թ. ընկերության եկամուտների նվազմանը` կրիպտոարժույթների շուկայում շարունակվող անկման պատճառով:

Բաժնետոմսերի կատարողականը ընդգծվել է բորսայական առևտրային հիմնադրամի (ETF) ավագ վերլուծաբան Էրիկ Բալչիունասի կողմից օգոստոսի 8-ի թվիթում՝ հայտարարելով, որ ընկերությունը հեշտությամբ հաղթել է փոքր և խոշոր ընկերություններին, այդ թվում՝ բիթքոյնին:

Մասնավորապես, MSTR բաժնետոմսերը 728 օրվա ընթացքում գրանցել են 158,65% եկամտաբերություն։ Russell 2000 ինդեքսի համեմատ, որը ներառում է 2000 ամենափոքր ընկերությունները, MicroStrategy-ը գրանցել է 25,17% եկամտաբերություն, մինչդեռ S&P 500-ը զիջում է MSTR-ին՝ 27,40%: Հետաքրքիր է, որ բաժնետոմսերի վերադարձը բիթքոյնի համեմատ կազմում է 98,28%:

Հարկ է նշել, որ 2020թ. բիթքոյն գնելու MicroStrategy-ի որոշումը կարևոր նշանակություն ունեցավ կրիպտոարժույթների շուկայի ցատկի մեկնարկի համար, որը շարունակվեց մինչև անցյալ տարվա վերջ:

MicroStargy-ի հաջողությունը պայմանավորված է հեռացող գործադիր տնօրեն Մայքլ Սեյլորով, ով մեծ դեր է ունեցել կորպորատիվ միջոցներում ընկերության բիթքոյն կուտակման գործում:

Կրիպտոարժույթների շուկայի շտկումից հետո MicroStrategy-ն վնասներ կրեց, քանի որ բիթքոյնը շտկվեց ավելի քան 60%՝ 2021թ. նոյեմբերի իր պատմության ամենաբարձր ցուցանիշից, որը կազմում էր գրեթե 68,000 դոլար:

2002թ. երկրորդ եռամսյակում ընկերությունը հայտնել է 122,1 մլն դոլարի եռամսյակային եկամուտ՝ ակնկալվող 126 մլն դոլարի դիմաց: Արձանագրել են նաև 918,1 մլն դոլարի վնաս, որից 917,8 մլն դոլարը վերաբերում է իր BTC ակտիվներին: MicroStrategy-ի ընթացիկ ակտիվները BTC-ում գնահատվում են գրեթե 3 մլրդ դոլար՝ 3,975 մլրդ դոլար ձեռքբերման արժեքի համեմատ:

Գործադիր տնօրենի պաշտոնից հեռանալուց հետո Սեյլորը կծառայի որպես ընկերության գործադիր նախագահ և կկենտրոնանա բիթքոյնի կուտակման վրա:

Հետաքրքիր է, որ Նասիմ Նիկոլաս Թալեբը՝ «Սև կարապը» գրքի հեղինակը, Սեյլորի հրաժարականը համարում է MicroStrategy-ի բիթքոյն ռազմավարության «մեխը դագաղում»:

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

Share