Բաժին. Կրիպտո

Աշխարհում բիթքոինի բանկոմատների թիվը հասել է ռեկորդային քանակի. Կրիպտո՝ Bybit-ի հետ

Աշխարհում կրիպտոարժութային բանկոմատների թիվն ավելացել է՝ հասնելով 39,015-ի՝ ըստ Coin ATM Radar պորտալի: Նախորդ տարի սարքերի թիվը չի գերազանցել 25,154 սարքը։ Միայն հուլիսին տարբեր քաղաքներում հայտնվել է 693 նոր սարք, իսկ հունիսին և մայիսին՝ համապատասխանաբար 790 և 239։ Ինչպես նախկինում, կրիպտոարժույթների բանկոմատների մեծ մասը կենտրոնացած է ԱՄՆ-ում։ Երկրին բաժին է ընկնում բիթքոինի բոլոր բանկոմատների 87,9%-ը:

Երկրորդ տեղում Կանադան է՝ 6,3%։ Առավել հաճախ օգտագործվում են Genesis Coin ընկերության սարքերը: Նրա բանկոմատները զբաղեցնում են շուկայի 40,6%-ը։ Նրան հաջորդում են General Bytes-ը (22,8%), BitAccess-ը (15,8%) և Coinsource-ը (5,2%)։ Լավագույն 10 խոշորագույն օպերատորները ղեկավարում են բիթքոինի ակտիվ բանկոմատների կեսից ավելին (69,8%): Դրանց թվում են այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Bitcoin Depot-ը, CoinCloud-ը և CoinFlip-ը, որոնց յուրաքանչյուրի մասնաբաժինը գերազանցում է 9%-ը։

Նշենք, որ այս շաբաթ Ճապոնիայի կառավարությունը ընկերություններին վերադարձրեց կրիպտոարժույթի բանկոմատներ տեղադրելու իրավունքը։ Չորս տարի շարունակ արգելք էր դրվել այս տեսակի ծառայությունների մատուցման վրա։ Սակայն այժմ, տեղական ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն, ճապոնական կրիպտո բորսա Gaia-ն պատվիրել է բիթքոինի բանկոմատների առաջին խմբաքանակը, որը շուտով կհայտնվի մայրաքաղաքի փողոցներում։

Ավելի վաղ հայտնել էին, որ կիբերանվտանգության SonicWall ընկերությունը հրապարակել է նոր վերլուծություններ, որոնք ցույց են տալիս, որ հաքերներն ավելի ու ավելի են թիրախավորում ֆինանսական ընկերություններին, ինչպիսիք են բանկերը և առևտրային տները՝ օգտագործելով կրիպտոջեքինգ: Այն նպատակ ունի օգտագործել իրենց համակարգչային համակարգերը՝ կրիպտոարժույթների տիրանալու համար:

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

Share