Բաժին. Կրիպտո

JPMorgan. Կրիպտոարժույթների շուկան հասել է հատակին և պատրաստ է աճել

JPMorgan ներդրումային բանկի վերլուծաբանները կարծում են, որ Terra-ի անկումից առաջացած «վարակիչ էֆեկտը» հաղթահարված է, և Էթերիում ցանցի ապագա անցումը դեպի PoS՝ բարենպաստ ազդեցություն կունենա շուկայի աճի վրա։

CoinMarketCap-ի տվյալների համաձայն՝ բիթքոինը (BTC) և էթերիումը (ETH) աճել են համապատասխանաբար 36% և 102%-ով՝ հունիսի կեսերի նվազագույնի համեմատ: Կրիպտոարժույթների շուկայի զարգացող աճը և ներդրումային միջավայրի ակտիվացումը հանգեցրին շուկայական կապիտալիզացիայի վերականգնմանը  1 տրիլիոն դոլարի չափով: JPMorgan-ի փորձագետների կարծիքով՝ դա մասամբ պայմանավորված է Terra էկոհամակարգի անկման հետևանքների նվազմամբ։

Կարևոր տնտեսական իրադարձությունների անդրադարձի մեջ վերլուծաբան Քեննեթ Ուորթինգթոնը (Kenneth Worthington) կրիպտո ոլորտի դրական զարգացումները վերագրում է համայնքի աճող ակնկալիքներին՝ Էթերիում Merge ցանցի ապագա թարմացումների և Proof-of-Work-ից (PoW) Proof-of-Stake-ի անցմանը (PoS):

«Մենք կարծում ենք, որ կրիպտո շուկան հասել է անդունդին: Չնայած առևտրի ծավալները դեռևս ցածր մակարդակի վրա են, ոլորտը կարողացավ գոյատևել Terra-ի անկման «վարակիչ էֆեկտից»: Ամենաուժեղ շարժիչը Էթերիումի PoS-ին անցնելու ակնկալիքն էր, ինչպես նաև դրական տվյալները հուլիսի սկզբին Sapolia թեստային ցանցի և հունիսին Ropsten թեստային ցանցի գործարկումից հետո»,- հայտնում են անդրադարձի մեջ։

Galaxy Digital-ի գլխավոր տնօրեն Մայքլ Նովոգրացն ավելի հանգիստ է վերաբերվում փոփոխություններին: Նա քիչ հավանական է համարում, որ շուկան վերջապես վերականգնվել է ցնցումներից, քանի որ աշխարհի երկրների մեծ մասի տնտեսությունները գտնվում են «չափազանց ծանր վիճակում»: Այս առումով Նովոգրացը ակնկալում է, որ բիթքոինի փոխարժեքը մինչև տարեվերջ չի կարողանա հաղթահարել 30,000 դոլարի մակարդակը։

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

Share