Բաժին. Կրիպտո

Ինֆոգրաֆիկա. Բիթքոինի մայնինգի արժեքը Հայաստանում և 197 տարբեր երկրում. Կրիպտո՝ Bybit-ի հետ

Մեկ բիթքոին մայն անելու համար պահանջվում է մոտ 1,449 կիլովատ ժամ (կՎտժ) էներգիա: Այն քանակությամբ էներգիա է, որը միջինում սպառում է ԱՄՆ տնային տնտեսությունը մոտավորապես 13 տարվա ընթացքում: Հաշվի առնելով բիթքոինի մայնինգի համար անհրաժեշտ էներգիայի մեծ քանակությունը, այդ բիզնեսի մեջ մտնելը կարող է ծախսատար լինել: Սակայն ճշգրիտ գները տատանվում են՝ կախված տեղանքից և տարածքում էլեկտրաէներգիայի արժեքից: Որտե՞ղ են այս հայտնի կրիպտոարժույթը մայն անելու ամենաէժան և ամենաթանկ վայրերը: 911 Metallurgist-ի այս գրաֆիկը ներկայացնում է ամբողջ աշխարհում բիթքոինի մայնինգի գնահատված արժեքի պատկերը՝ օգտագործելով 2022թ. մարտի 23-ից սկսած գնագոյացումը և հարաբերական ծախսերը:

Ինչպե՞ս է աշխատում բիթքոին մայնինգը:

Նախքան սկսելը, արժե համառոտ բացատրել բիթքոին մայնինգի հիմունքները և ինչու է այն այդքան շատ էներգիա պահանջում: Երբ ինչ-որ մեկը արդյունահանում է բիթքոին, այն, ինչ նա իրականում անում է, բլոկչեյնին նոր գործարքների գրանցում ավելացնելն ու հաստատելն է: Այս նոր գրանցումը ստեղծելու համար կրիպտո մայներները պետք է կոտրեն բարդ հավասարումը, որը ստեղծվել է բլոկչեյն համակարգի կողմից:

Հնարավոր է, որ տասնյակ հազարավոր մայներներ ցանկացած պահի պայքարում են նույն կոդը կոտրելու համար: Միայն առաջինը, ով կլուծի հավասարումը, պարգևատրվում է (եթե իհարկե դուք մայնինգ ավազանի մաս չեք, որն ըստ էության մայներների խումբ է, որը համաձայնում է համատեղել ջանքերը՝ հավասարումը լուծելու իրենց հնարավորությունները մեծացնելու համար): Որքան արագ է ձեր հաշվողական հզորությունը, այնքան ավելի մեծ են ձեր հաղթելու հնարավորությունները, ուստի հավասարումը լուծելը նախ պահանջում է հզոր սարքավորում, որը շատ էներգիա է խլում:

Բիթքոին մայնինգի ծախսերն ու շահույթները 198 երկրներում

Տվյալների քարտեզում ներառված 198 երկրներում բիթքոին մայնինգի միջին արժեքը կազմել է 35,404.03 դոլար, ինչը ավելին է, քան բիթքոինի արժեքը՝ 20,863.69 դոլար 2022թ. հուլիսի 15-ին: Թեև կարևոր է նշել, որ էներգիայի տատանվող գները և բիթքոին ցանցի վրա քիչ թե շատ մայներներ մշտապես փոխում են անհրաժեշտ էներգիան և վերջնական արժեքը:

Ահա 2022թ. մարտի 23-ին յուրաքանչյուր երկրում մեկ բիթքոինի մայնինգի արժեքը, ինչպես նաև մայնինգի ծախսերը հաշվառելուց հետո հնարավոր շահույթը.

Վենեսուելան թիվ մեկ ամենաթանկ երկիրն է բիթքոինի մայնինգի համար: Հարավամերիկյան երկրում 1 բիթքոին մայն անելու համար ծախսվում է 246,530.74 դոլար, ինչը նշանակում է, որ գործընթացը հեռու է շահութաբեր լինելուց: Երկրում էներգիայի ծախսերն այնքան թանկ են, որ մայնինգ սարքերը կկազմեն 225,667.05 դոլար ընդամենը 1 բիթքոինի համար:

Սպեկտրի հակառակ ծայրում բիթքոինի մայնինգով զբաղվելու ամենաէժան վայրը Քուվեյթն է: Քուվեյթում մեկ բիթքոին մայն անելու համար արժե 1393,95 դոլար, ինչը նշանակում է, որ մայներները կարող են 19,469.74 դոլար շահույթ ստանալ:

Մերձավոր Արևելքի երկիրն ունի աշխարհի ամենաէժան էլեկտրաէներգիան, որի 1կՎտժ-ի արժեքը միջինում կազմում է ընդամենը 3 ցենտ: Համատեքստում դիտարկելու համար՝ Հյուսիսային Ամերիկայում 1կՎտ/ժ-ի միջին արժեքը 21 ցենտ է:

Հայաստանում մեկ բիթքոին մայն անելու համար պետք է ծախսել 15,333.5 դոլար։ Ինչը BTC հուլիսի 25-ից փոխարժեքի դեպքում կբերեր 4,423.03 դոլար շահույթ։

Չնայած բիթքոjնի մայնինգի կտրուկ ծախսերին, շատերը կարծում են, որ արժե նախնական ներդրումներ կատարել: Մի բան, որը բիթքոինին հատկապես գրավիչ է դարձնում, դրա վերջավոր մատակարարումն է. կան ընդամենը 21 մլն քոիններ, որոնք հասանելի են մայնինգի համար, և այս հոդվածի հրապարակման դրությամբ ավելի քան 19 մլն բիթքոին արդեն արդյունահանվել է: Թեև բիթքոինի (BTC) գինը հայտնի է իր անկայունությամբ, դրա արժեքը դեռևս զգալիորեն աճել է վերջին տասնամյակի ընթացքում: Եվ եթե կրիպտոարժույթները դառնան հիմնական, ինչին շատերն են հավատում,  բիթքոինի գինը կարող է շատ ավելի բարձրանալ:

Դիտեք այս քարտեզի ավելի բարձր լուծաչափով տարբերակը:

*** Հոդվածի հրապարակման պահին Bitcoin-ի փոխարժեքը 24,650 ԱՄՆ դոլար է։ Սակայն Ինֆոգրաֆիկայում ներկայացված թվերը նույնությամբ արտացոլելու համար հոդվածում ևս հաշվի ենք առել հուլիսի 15-ի փոխարժեքը։

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

Share