Բաժին. Կրիպտո

Binance-ը որոշել է սառեցնել Curve-ից գողացված 450,000 դոլար ակտիվները

Կրիպտոբորսա Binance-ը սառեցրել է Curve Finance-ի հաքերային հարձակման արդյունքում գողացված միջոցների մեծ մասը: Առևտրային հարթակի գլխավոր տնօրեն Չանգպեն Չժաոն հայտնել է, որ առգրավել է 450 հազար դոլարի ակտիվներ, որոնք հաքերը փոխանցել է բորսային։

«Binance-ը սառեցրել է/վերադարձրել է Curve-ից գողացված 450 հազար դոլարը: Մենք աշխատում ենք իրավապահների հետ՝ օգտատերերին գումարները վերադարձնելու համար»,- գրել է Չժաոն։

Նաև ավելի վաղ, Fixed Float բորսան սառեցրել է Curve-ից դուրս բերված 112 ETH-ն (200,000 դոլար): Ենթադրվում է, որ ի շնորհիվ հարթակի, հաքերները փորձել են «մաքրել» կրիպտոարժույթը։ Սառեցված դրամական միջոցների ընդհանուր գումարը հասել է 650 հազար դոլարի։

Վերջերս հայտնի է դարձել, որ հաքերները հանել են ավելի քան 530,000 դոլար կրիպտոարժույթներ ապակենտրոնացված ֆինանսների (DeFi) Curve Finance արձանագրությունից:

Curve Finance-ը կրիպտոարժութային բորսա է՝սթեյբլքոինների առևտրի համար: Հարթակը խափանելուց անմիջապես հետո ծրագրավորողները իրենց Telegram ալիքում հայտարարեցին, որ գտել են խնդիրը և ուղղել այն։ Ընկերության տվյալներով՝ հաքերը փոխել է արձանագրությունը դոմենային անունների համակարգում (DNS)՝ օգտատերերին ուղղորդելով դեպի վնասատու պայմանագրով կեղծ կայք:

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

Share