Կրիպտո

Սեմ Բենքման-Ֆրիդ. Կրիպտոձմռան գագաթնակետն արդեն անցել է

Սեմ Բենքման-Ֆրիդը (ավելի հայտնի է որպես SBF), հայտնի կրիպտո բորսայի՝ FTX-ի ղեկավարը կարծում է, որ մենք արդեն անցել ենք ընթացիկ կրիպտոձմռան ամենաբարդ հատվածը։ Այնուամենայնիվ, նա նախազգուշացնում է, որ եթե Nasdaq-ի ինդեքսը իջնի 25%-ով, տոկոսադրույքները շարունակեն աճել, իսկ տնտեսությունը 2,5 տարով մտնի ռեցեսիայի փուլ, ապա  դաժան իրականություն կարող է դառնալ բիթքոինի (BTC) 10-15 հազար դոլարի միջակայքում գտնվող փոխարժեքը: Այս դեպքում հնարավոր է կրիպտոշուկայի իրավիճակի հետագա վատթարացում։

Բենքման-Ֆրիդը թունելի վերջում լույս է տեսնում

Ինչպես կարծում է SBF-ն, կրիպտոշուկային դեռևս սպասվում են որոշ հետցնցումներ, բայց դրանք բավականին կառավարելի կլինեն:

Նա հրաժարվել է Ethereum-ի գները կանխատեսելուց, սակայն զգուշավոր լավատեսություն է ցուցաբերել բիթքոինի նկատմամբ: Բենքման-Ֆրիդը կարծում է, որ կարգավորող հստակության և գների վերականգնման դեպքում BTC-ի արժեքը կարող է հասնել նոր բարձրակետերի, թեև նա 100,000 դոլարի նշագիծը շատ հեռու է համարում:

Բացի այդ, նրա կարծիքով, այս կրիպտոձմեռը անհրաժեշտ էր շուկայից անխոհեմ ներդրողներին հեռացնելու համար, ովքեր չեն կարողացել պատշաճ կերպով գնահատել ակտիվների իրական արժեքը: Բենքման-Ֆրիդն ընդգծել է, որ նման անհիմն դատողությունները կիրառելի են միայն շուկայական էյֆորիայի ժամանակաշրջաններում։

FTX բորսան, որը ղեկավարում է SBF-ն, առայժմ հաջողությամբ է հաղթահարում ընթացիկ կրիպտոձմեռը, որն արդեն հասցրել է ջախջախել մի շարք կրիպտո նախագծեր, ինչպիսիք են Voyager Digital-ը, Celsius-ը, Babel Finance-ը և Three Arrows Capital-ը:

Ոչ վաղ անցյալում Բենքման-Ֆրիդը ստիպված էր հերքել լուրերն այն մասին, որ իր ընկերությունը պատրաստվում է գնել Robinhood բրոքերային ընկերությունը: Ավելի ուշ ԶԼՄ-ները հայտնեցին, որ FTX-ը դիտարկում է հարավկորեական մրցակից Bithumb-ը ձեռք բերելու հարցը:

Պետք է օգնել

Բացի այդ, Բենքման-Ֆրիդը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է գումար ներդնել կրիպտո ընկերությունների մեջ, որոնք հայտնվել են ֆինանսական ծանր վիճակում: Նա կարծում է, որ նման գործողությունները կօգնեն պաշտպանել սպառողների միջոցները և կանխել «դոմինոյի էֆեկտի» տարածումը ոլորտում։ Այս պայմաններում ոմանք նույնիսկ սկսել են FTX-ը համեմատել JPMorgan Chase բանկի հետ, որը 2008 թվականի ֆինանսական ճգնաժամի ժամանակ խաղում էր վերջին ինստանցիայի վարկատուի դերը:

FTX-ի և SBF-ի նման բարի նախաձեռնություններից կարելի է հիշել 400 միլիոն դոլարի վարկային գծի երկարացումը BlockFi-ին, մայիսին Robinhood-ի 7,6% բաժնետոմսերի գնումը և 200 միլիոն դոլարի և 15,000 BTC-ի վարկ տրամադրելը Voyager Digital-ին (որը, սակայն,չփրկեց ընկերությունը սնանկությունից):

Բենքման-Ֆրիդը ենթադրում է, որ գործընկեր-ընկերությունների միջև վստահության բացակայությունը մեծացնում է բիզնես վարելու արժեքը։

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

Share