Բաժին. Կրիպտո

WSJ. Կենսաթոշակային ֆոնդերի կողմից բիթքոյնում ներդրումների շարունակական աճ է արձանագրվել

Կենսաթոշակային ֆոնդերը շարունակում են աճել թվային ակտիվներում ներդրումների իրենց հետաքրքրությամբ, այս մասին գրում է The Wall Street Journal-ը (WSJ)։

Հրատարակությունը նշել է, որ կրիպտո ձմռան պայմաններում շատ մենեջերներ ընտրության առաջ են կանգնել՝ ավելացնել իրենց ներդրումները կամ փակել իրենց դիրքերը։

Կալիֆորնիայի ուսուցիչների կենսաթոշակային հիմնադրամը (ԱՄՆ) անընդունելի է համարել կրիպտոարժույթի ձեռքբերման ռիսկի տարբերակները:

Տեխասի (ԱՄՆ) Հյուսթոնի հրշեջների օգնության և կենսաթոշակային հիմնադրամը չի կորցրել լավատեսությունը։ Կառույցը 2021թ. հոկտեմբերին ներդրել է 25 մլն դոլար բիթքոյնում և էթերում: Այս պահի դրությամբ ներդրումները կիսով չափ արժեզրկվել են։ «Անկայունությունը սպասելի էր», – հայտարարել է հիմնադրամի ղեկավար Աջիթ Սինգհը:

Համանման կարծիք է հայտնում նաև Ֆեյրֆաքս շրջանի ոստիկանության կենսաթոշակային հիմնադրամը(Վիրջինիա, ԱՄՆ): «Այժմ ակնկալվող եկամտաբերությունն ավելացել է։ Որոշ ներդրողներ վախենում են ներդրումներից՝ հաշվի առնելով կրիպտո ձմեռը», – բացատրեց կառույցի ներդրումների ղեկավար Քեթրին Մոլնարը:

2022թ. հուլիսին Fairfax County Police-ը և Employee Pension Funds-ը 35 մլն դոլար ներդրեցին VanEck կրիպտո ֆոնդում: Առաջին անգամ այս կառույցները թվային ակտիվներով հետաքրքրվել են 2019թ.՝ ընդհանուր առմամբ 21 մլն դոլարի ներդրում կատարելով Morgan Creek կրիպտո ֆոնդում։ Հունիսի 30-ի դրությամբ ներդրման հաշվեկշռային արժեքը քառապատկվել է։

Հիշեցնենք, որ 2022թ. մայիսին Ալաբամա նահանգի հանրապետական ​​սենատոր Թոմի Թուբերվիլը ներկայացրել է օրինագիծ, որը թույլ է տալիս ԱՄՆ քաղաքացիներին կրիպտոարժույթ ավելացնել իրենց 401(k) կենսաթոշակային խնայողական հաշիվներին:

Ավելի վաղ Fidelity Investments-ը հայտարարել էր նմանատիպ պրոդուկտներում բիթքոյններ կուտակելու իր ծառայության մասին։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ընկերության ծրագրերը անհանգստացրել են ԱՄՆ աշխատանքի նախարարությանը, ինչպես նաև սենատորներ Էլիզաբեթ Ուորենին և Թինա Սմիթին։

2020թ. ԱՄՆ-ում բիթքոյն ներդրումներով կենսաթոշակային պլաններ առաջարկեցին DAiM-ը, ինչպես նաև Bitwage-ը և Gemini-ին։

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

Share