Բաժնետոմսերի կողային շարժմանը համահունչ՝ բիթքոյնը հիմնականում մնացել է 23,000-25,000 դոլարի միջակայքում: Nasdaq 100-ը 4 շաբաթ անընդմեջ տատանվում է 13,500 դոլարի սահմաններում՝ երկրորդ եռամսյակի 13-F զեկույցների ֆոնին, որոնք մատնանշել էին հեջային ֆոնդի երկար դիրքերի զգալի նվազում: Չնայած բիթքոյնի 25,000 դոլարից ցածր անկմանը՝մարժա թրեյդերները շարունակում են մնալ բարենպաստ դիրքերում սթեյբլքոյն փոխառություններով, մինչդեռ օպցիոնների շուկաները չեզոք ազդանշան են ստանում անկայունության կորի ցուցմունքներից:
Այժմ «No.1 կրիպտոարժույթը» գտնվում է 24,000 դոլարի նշագծի շուրջ՝ վերջին օրվա ընթացքում 1,52% աճով: Միևնույն ժամանակ, բիթքոյնը գրանցել է ամենաքիչ անկայուն 7-օրյա ժամանակահատվածներից մեկը, իսկ 7-օրյա և 30-օրյա կանխատեսված անկայունությունը զարմանալիորեն ցածր է:
ETH-ը պահպանվում է 2,000 դոլարից մի փոքր ցածր՝ 2022թ. հունիսից ի վեր առաջին անգամ խախտելով հոգեբանական շեմը: Միաձուլման մոտենալուն զուգընթաց՝ ETH/BTC հարաբերակցությունը բարձրացավ իր տարեկան ամենաբարձր մակարդակին, իսկ Ethereum-ի օպցիոնների նկատմամբ բաց հետաքրքրությունը շարունակեց աճել: Հիմնական ալտքոյնների մեծ մասը ցույց է տվել խառը արդյունքներ: Մեմքոյն DOGE-ն գլխավորել է առաջատարների աղյուսակը՝ վերջին 24 ժամվա ընթացքում հավաքելով տպավորիչ 8,2%, ինչը կարող է պայմանավորված լինել «dogechain»-ի գործարկման ակնկալիքով:
Այս մասին խոսում է ամբողջ քաղաքը
2022թ. օգոստոսի 15-ին Input Output Global-ը (IOG)՝ Cardano-ն թողարկող ընկերությունը, հայտարարեց իր համագործակցության մասին NMKR-ի հետ՝ web3 արձանագրություն, որի նպատակն է կյանքի կոչել բլոկչեյն տեխնոլոգիան և NFT-ները: Նրանց համագործակցությունը խոստանում է մայնինգի պարզ և մատչելի հավելված և NFT-ների համար ֆիատ փողերով վճարելու հնարավորություն: Այս համագործակցությունը նպատակ ունի ապահովելու ցանկացած անձի մասնակցությունը NFT-ների համաշխարհային վաճառքին՝ անկախ կրիպտոարժույթների իմացության մակարդակից:
Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։
ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։
Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։