Բաժին. Կրիպտո

Ռուսաստանում բիթքոինի մայնինգի համար սպառվող էլեկտրաէներգիայի ծավալն աճել է 20 անգամ

2017թ. ի վեր Ռուսաստանում բիթքոինի մայնինգի համար էլեկտրաէներգիայի սպառման ծավալն աճել է գրեթե 20 անգամ, ասվում է հաշվողական սարքավորումների վաճառքի և սպասարկման օպերատոր Intelion Data Systems-ի զեկույցում։

2017թ. երկրում առաջատար կրիպտոարժույթի արտադրության վրա ծախսվել է 64,05 ՄՎտ էներգիա, իսկ 2021թ.՝ 1245,34 ՄՎտ։

2017թ. բիթքոինի մայնինգի համար տարեկան էներգիայի սպառումն արձանագրել է տարեկան առնվազն 150% աճ։ Այժմ ռուսական խոշոր արդյունաբերական մայնինգ օպերատորների մասնաբաժինը կազմում է երկրի ողջ մայնինգի սպառման մոտ 40-45%-ը, և այդ ցուցանիշը տարեկան աճում է 5-7%-ով:

Այս ծավալներից զատ՝ էլեկտրաէներգիայի սպառումը Ethereum, Litecoin և այլ կրիպտոարժույթների մայնինգի համար կարող է կազմել բիթքոին մայներների էլեկտրաէներգիայի սպառման մոտ 40-50%-ը, ասվում է զեկույցում։

Վերլուծաբանները հայտնում են, որ տարբեր պետական ​​կառույցների գնահատմամբ՝ Ռուսաստանում էլեկտրաէներգիայի սպառման 0,64%-ից 2%-ը բաժին է ընկնում մայնինգին, ինչը համեմատելի է երկրի գյուղատնտեսության արդյունաբերության էլեկտրաէներգիայի սպառման մասնաբաժնի հետ:

Հունիսին Ռուսաստանում մայնինգի համար սահմանված նվազագույն ծախսերը կազմել են միջինում 80,290 ռուբլի, ասվում է Check Index վերլուծական ռեսուրսի ուսումնասիրության մեջ: Սա 21%-ով ցածր է 2022թ. փետրվարի մակարդակից, բայց միայն 0,12%-ով ցածր նախորդ տարվա մակարդակից։

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

Share