Բաժին. Կրիպտո

«Խաղադրույքներ բիթքոինի վրա»-ի ռեժիսորը կնկարահանի ֆիլմ Սատոշի Նակամոտոյի մասին

Ռեժիսոր Քրիստոֆեր Կանուչիարին և White Paper Films ընկերությունը հայտարարել են «Ես Սատոշին չեմ» վավերագրական ֆիլմի աշխատանքների մեկնարկի մասին։ Ֆիլմի համար միջոցները հավաքագրվելու են Avalanche-ի վրա հիմնված Republic հարթակի միջոցով, գրում է Decrypt-ը։

«Փորձագետները և վկաները կօգնեն մեզ հասկանալ Սատոշիի անհետացմանը նախորդող և հաջորդող իրադարձությունները: Մեր նպատակն է պատմել այս պատմությունը, քանի դեռ այն չի դարձել առասպել»,- ասել է ռեժիսորը։

Նա նախատեսում է անդրադառնալ որոշ տեսությունների՝ կապված առաջին կրիպտոարժույթի ստեղծողի ինքնության հետ։ Ֆիլմում կպատմվի նաև, թե ինչու են համայնքի որոշ անդամներ կարծում, որ Սատոշի Նակամոտոյի առեղծվածը պետք է մնա չբացահայտված:

Ֆիլմի ստեղծողները մտադիր են ֆինանսավորում ստանալ Republic-ում թոքենների վաճառքի միջոցով՝ որպես Film Finance Offering-ի մի մաս, որը մշակվել է Ava Labs-ի կողմից: Վերջինիս ներկայացուցիչներն ակնկալում են, որ ապագայում այլ կինոգործիչներ կկարողանան օգտագործել հարթակը իրենց աշխատանքը ֆինանսավորելու համար։

Կանուչարին «Խաղադրույք բիթքոինի վրա» (2016) վավերագրական ֆիլմի ռեժիսորն է: Նա պատմում է թվային ոսկու աճի և համացանցի սկզբնական զարգացման հետևում կանգնած էնտուզիաստների մասին:

Ավելի վաղ բրիտանական Substantial Films կինոընկերությունը հայտարարել էր «Decrypted» սև կատակերգության վրա աշխատանքի մասին։ Սյուժեն պտտվում է NSA-ի (Ազգային անվտանգության գործակալություն) թիմի պատմության շուրջ, որը առևանգում է Նակամոտոյին և ստիպում նրան տալ տեղեկատվություն, որն անհրաժեշտ է պետությանը կրիպտոարժույթները ոչնչացնելու համար։

2021 թվականի հուլիսին Վիտալիկ Բուտերինի մասին վավերագրական ֆիլմի քրաուդֆանդինգի արշավը երեք օրվա ընթացքում Mirror հարթակում հավաքեց 1,9 միլիոն դոլար:

2022 թվականի գարնանը հայտնի դարձավ, որ Scott Free Productions-ը, որը կապված է ռեժիսոր Ռիդլի Սքոթի հետ, էկրանավորելու է լրագրող Կամիլ Ռուսոյի գիրքը։ Նա պատմում է, թե ինչպես է Ethereum-ի համահիմնադիրը համախմբել մի խումբ ծրագրավորողների՝ «համաշխարհային համակարգիչ» ստեղծելու գաղափարի շուրջ:

Հիշեցնենք, որ ռեժիսոր Սփայք Լին հայտարարել էր, որ NFT-ն կարող է օգտագործվել ֆիլմերի ֆինանսավորման համար։

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

Share