Բաժին. Կրիպտո

PayPal-ը ավելացրել է բիթքոինը բջջային հավելավածում

PayPal վճարային ընկերությունն ավելացրել է բջջային հավելվածի միջոցով կրիպտոարժույթներ գնելու, վաճառելու և փոխանցելու հնարավորությունը։

Ծառայությունն աջակցում է Bitcoin, Ethereum, Litecoin և Bitcoin Cash-ը: Գործարքի նվազագույն գումարը կազմում է 1 միլիոն դոլար։

Օգտատերերին հասանելի են ներքին և արտաքին փոխանցումները, ինչպես նաև PayPal-ին աջակցող «միլիոնավոր» առցանց խանութներից գնումների համար թվային արժույթներով վճարելու հնարավորությունը:

Ընկերության հավելվածում հասանելի է նաև կրիպտոարժույթների մասին կրթական բովանդակություն:

«Հաշվի առեք, որ մենք չենք կարող ձեզ պաշտպանել շուկայի անկայունության հետևանքով առաջացած կորուստներից: Բլոքչեյնում կրիպտոարժույթների փոխանցումը նույնպես ռիսկային է, և գործարքը կարող է հետաձգվել կամ կորել: Համոզվեք, որ պատշաճ ուսումնասիրել եք՝ ճիշտ առք ու վաճառք իրականացնելու համար»,- ընկերությունը զգուշացրել է հաճախորդներին։

2020 թվականի նոյեմբերին PayPal-ը բացեց մուտքը դեպի կրիպտոարժույթներ անմիջապես հաշիվների միջոցով ԱՄՆ օգտատերերի համար:

2021 թվականի ապրիլին ընկերությունն իր Venmo բջջային վճարային ծառայությունում ավելացրեց Bitcoin-ը, Ethereum-ը, Litecoin-ը և Bitcoin Cash-ը: Միաժամանակ PayPal-ի գործադիր տնօրեն Դեն Շուլմանը նշել է, որ թվային ակտիվների պահանջարկը գերազանցել է սպասելիքները։

Հիշեցնենք, որ մարտին PayPal-ի ղեկավարը վստահություն էր հայտնել, որ կրիպտոարժույթներն ու բլոքչեյնը հեղափոխություն կառաջացնեն ֆինանսական համակարգում։

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

Share