Տնտեսական

Bored Ape ոսկյա թոքենը վաճառել են 1,5 միլիոն դոլարով. Կրիպտո՝ Bybit-ի հետ

Կոլեկցիոներ Vis.eth-ը ձեռք է բերել ոսկյա NFT Bored Ape Yacht Club (BAYC) #5383-ը 777 ETH-ով (1,5 միլիոն դոլար):

Թոքենի նախորդ սեփականատերն այն գնել է 2021 թվականի օգոստոսի 1-ին 242,000 դոլարով: Այսպիսով, գործարքից նրա շահույթը կազմել է մոտ 682 ETH (1,2 միլիոն դոլար):

Vis.eth-ը Bored Ape Gazette-ի մեկնաբանությունում ասել է, որ որոշել է գնել «ոսկե կապիկը», քանի որ դրա գույնը հազվադեպ է համարվում: Ըստ Rarity Tools-ի տվյալների մատակարարի՝ #5383-ը 320-րդ ամենահազվագյուտ NFT-ն է՝ 10,000 կտորից բաղկացած հավաքածուի մեջ։

«777 ETH-ը հարմար գին է: Yuga-ն կլինի առաջին հաջողակ սոցիալական տիեզերքը»,- հավելել է ներդրողը:

Վերջին մի քանի ամիսների ընթացքում Vis.eth-ը միլիոններ է ծախսել Yuga Labs-ի Otherdeeds մետատիեզերքի վրա: Նրա երկու դրամապանակները ներկայումս պարունակում են ավելի քան 60 NFT նախագիծ:

Չնայած այն հանգամանքին, որ #5383-ի գնման գործարքը տեղի է ունեցել NFT շուկայում առևտրի ծավալների անկման ժամանակաշրջանում, այն ռեկորդային չի համարվում։ 2021 թվականի հուլիսին Bored Ape #3749-ը վաճառվել է 2,9 միլիոն դոլարով։

Որպես կանոն, BAYC հավաքածուի NFT-ները վաճառվում են շատ ավելի էժան։ Ըստ CryptoSlam-ի տվյլաների՝ վերջին յոթ օրվա ընթացքում թոքենի վաճառքի միջին գինը կազմում է մոտ 195,000 դոլար՝ նվազագույնը 72 ETH:

Հիշեցնենք, որ օգոստոսի սկզբին իտալական Gucci նորաձևության տունն ավելացրել է ApeCoin կրիպտոարժույթի օգտագործման հնարավորություն:

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

Share