Բաժին. Կրիպտո

Tether-ը նախատեսում է ամսական հավաստագրում անցկացնել. Կրիպտո՝ Bybit-ի հետ

Tether-ը հայտարարել է Binder Dijker Otte հաշվապահական ընկերության անդամ BDO Italia-ի հետ համագործակցության մասին՝ ֆինանսական հաշվետվությունների ամսական վերանայում և աուդիտ իրականացնելու համար:

Այս համաձայնագրով Tether-ը նախատեսում է եռամսյակային ֆինանսական արդյունքների պատրաստումից անցնել ամսական հաշվետվությունների: BDO Italia-ն կհավաքագրի առաջնային հաշվետվություններ, ինչպես նաև կպատրաստի և աուդիտի կենթարկի Tether-ի ամսական ֆինանսական հաշվետվությունները:

«Tether-ը ձգտում է առաջատար լինել ոչ միայն նորարարական տեխնոլոգիաների, այլ նաև թափանցիկության և հաշվետվողականության ոլորտում՝ իր հաճախորդների հանդեպ, ովքեր օգտագործում են սթեյբլքոիններ՝ ամենօրյա առևտրում տասնյակ միլիարդավոր դոլարներ վաստակելու համար», – ասվում է հայտարարության մեջ:

Ընկերությունը հայտնել է, որ այս քայլը կլինի նաև «հաջորդ քայլը» ամբողջական աուդիտի ճանապարհին, որը ընկերությունը երբեք չի անցել, չնայած որ ոլորտի առաջին և ամենամեծ կենտրոնացված սթեյբլքոին թողարկողն է՝ շուրջ 68 միլիարդ դոլար շուկայական կապիտալիզացիայով։

Ի տարբերություն հավաստագրման, երբ հաշվապահական ընկերությունները հաստատում են միայն որոշակի ֆինանսական հաշվետվությունների ճշգրտությունը, աուդիտորական ընկերությունները նաև ստուգում են համապատասխանությունը հաշվեկշռի ամբողջականությանը և կառուցվածքին, ներառյալ գործող ներքին ընթացակարգերի վերահսկողությունը:

Ավելի վաղ Tether-ը հայտնել էր առևտրային ընկերությունների բաժնետոմսերում USDT պահուստների մասնաբաժնի զգալի կրճատման մասին։ Այժմ առևտրային արժեթղթերում USDT պահուստների ընդհանուր ծավալը կազմում է 4,7 միլիարդ դոլար: 2021 թվականի հուլիսի համեմատ այդ ցուցանիշը նվազել է 85%-ով. Այդ ժամանակ Tether-ը ընկերության բաժնետոմսերում 30 միլիարդ դոլար էր պահում:

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

Share