Բաժին. Կրիպտո

STEPN-ը «Ատլետիկո Մադրիդ» թիմի հետ թողարկելու է NFT հավաքածու. Կրիպտո՝ Bybit-ի հետ

STEPN ֆիթնես հավելվածը և իսպանական Լա Լիգայի ֆուտբոլային ակումբ «Ատլետիկո Մադրիդը» հայտարարել են համատեղ ոչ փոխարինելի թոքենների (NFT) հավաքածուի թողարկման մասին:

Հավաքածուն կներառի 1001 զույգ NFT սպորտային կոշիկներ Move-to-Earn հավելվածի համար: Երրորդ գործընկերը կլինի WhaleFin կրիպտոարժույթների առևտրի և վարկավորման հարթակը:

NFT հավաքածուի թողարկումը նախատեսված է օգոստոսի 26-ին: Այն կներառի 850 սովորական, 140 ոչ սովորական և 11 հազվագյուտ թոքեն:

NFT-ի յուրաքանչյուր սեփականատեր ավտոմատ կերպով դառնում է «Ատլետիկո Մադրիդի» տնային խաղերի տոմսերի խաղարկության մասնակից՝ ճանապարհորդության և հյուրանոցային կացության հետ: Ոչ սովորական սպորտային կոշիկների թոքենների գնորդները կստանան ակումբային մարզաշապիկներ:

Հիշեցնենք, որ 2022թ․ երկրորդ եռամսյակում STEPN-ը հավելվածն օգտագործելու դիմաց վճարների միջոցով ստացել է 122,5 մլն դոլար շահույթ։

Նախկինում հարթակը ենթարկվել էր զանգվածային DDoS հարձակման։

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

Share