Բաժին. Կրիպտո

Չնայած Չինաստանի արգելքին, մայնինգային ընկերություն Canaan-ը մեկ տարում կրկնապատկել է իր շահույթը

Չինական մայնինգային հսկա Canaan-ը հայտնել է համախառն շահույթի 117% աճ-ի մասին՝  2022 թվականի երկրորդ եռամսյակում, 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ: Ընկերությունը հայտնել է, որ շահույթը կազմել է 930 միլիոն յուան ​​(մոտ 139 միլիոն դոլար), գրում է  ՌԲԿ Կրիպտոն։

Մայնինգային սարքավորումներ արտադրող ընկերությունը երկրորդ եռամսյակում գրանցել է 91 միլիոն դոլար զուտ եկամուտ կամ 149%-ով ավելի, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Միևնույն ժամանակ, ընկերությունը այդ հատվածը բարդ է անվանել՝ հունիսին բիթքոինի փոխարժեքի 20,000 դոլարից ցածր անկման պատճառով:

«Մենք ակնկալում ենք, որ նախորդ տարվա չորրորդ եռամսյակից հետո բիթքոինի գնի նվազումը կխոչընդոտի մեր ֆինանսական արդյունքներին առաջիկա եռամսյակներում: Բայց մենք հավատում ենք բիթքոինի եզակի արժեքին և երկարաժամկետ հեռանկարներին»,- ասել է ընկերության գործադիր տնօրեն Նանգեն Չժանը։

Ընկերությունն ակնկալում է համախառն շահույթի կտրուկ անկում 2022 թվականի երկրորդ կիսամյակում։

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

Share