Բաժին. Կրիպտո

Աշխարհի 5-րդ խոշորագույն աուդիտորը հաստատել է Tether-ին ապահովումը

BDO Italia-ն եզրակացություն է ներկայացրել Tether Holdings-ի պահուստների բավական լինելու վերաբերյալ՝  USDT սթեյբլքոինն ամբողջությամբ աջակցելու համար:

Ընկերությունը վերլուծել է էմիտենտի ակտիվներն ու պարտավորությունները 2022 թվականի հունիսի 30-ի դրությամբ:

Tether Holdings-ի պարտավորությունները հաշվետու ամսաթվի դրությամբ կազմել են 66,2 միլիարդ դոլար, ակտիվները` 66,4 միլիարդ դոլար։ Վերջիններս բաղկացած են եղել.

  • 28,8 մլրդ դոլար — ԱՄՆ գանձապետական մուրհակներում,
  • 8,5 մլրդ դոլար — կոմերցիոն փաստաթղթերում;
  • 6,8 մլրդ դոլար — գումարային շուկայի ֆոնդերում,
  • 5,4 մլրդ դոլար — կանխիկ գումարային միջոցներում։

«USDT-ի օգտակարությունը աջակցվում է իր պահուստների թափանցիկությամբ: Կայունության աղբյուրը մեզ թույլ է տալիս գործիք ստեղծել համաշխարհային տնտեսության համար»,- գրել է Tether-ի CTO Պաոլո Արդոյնոն։

Ընկերությունը հայտարարել է աուդիտորական հաշվետվությունների հրապարակման հաճախականության ավելացման մասին. այժմ դրանք կհրապարակվեն ոչ թե եռամսյակը մեկ, այլ ամսական։

USDT էմիտենտը հաստատել է, որ պլանավորում է կրճատել առևտրային թղթերի պաշարները մինչև օգոստոսի վերջ՝ մինչև 200 միլիոն դոլարի չափով, իսկ մինչև տարեվերջ օտարել ակտիվներն ամբողջությամբ։ Երկրորդ եռամսյակի ընթացքում դիրքը նվազել է 58%-ով։

Ավելի վաղ Tether-ը հեդջ-ֆոնդերի կողմից USDT-ի կրճատման գաղափարը անվանել էր «կատեգորիկ սխալ»։

Հիշեցնենք, որ մայիսի կեսերին սթեյբլքոինը շեղվեց իր՝ դեպի ԱՄՆ դոլարը կապվածությունից՝ փորձարկելով 0,94 դոլարի մակարդակը, սակայն ավելի ուշ վերադարձավ պարիտետի:

Հունիսի 18-ին Tether Holdings-ի կայքը ենթարկվել է զանգվածային DDoS հարձակման: Այնուհետև էմիտետի CTO-ն բացառեց միջադեպի ազդեցությունը USDT-ում դիրքերը մարելու հնարավորության վրա:

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

Share