Բաժին. Կրիպտո

FTX բորսայի եկամուտը 2021 թվականին գերազանցել է 1 միլիարդ դոլարը. Կրիպտո՝ Bybit-ի հետ

FTX կրիպտոարժույթի բորսայի եկամուտը 2021 թվականին գերազանցել է 1 միլիարդ դոլարը, ինչը մոտ 10 անգամ ավելի է, քան մեկ տարի առաջ (90 միլիոն դոլար): Այս մասին հայտնում է CNBC-ն։

Ընկերության եկամուտների աճի շարժիչ ուժը համաշխարհային առևտրային բիզնես ուղղվածության զարգացումն էր: Ընդհանուր եկամուտների զգալի մասը ստացվել է կրիպտոարժութային դերիվատիվներից, որոնք հասանելի են ոչ ԱՄՆ ռեզիդենտներին:

Վերջին երկու տարվա ընթացքում FTX-ի գործառնական եկամուտը 14 միլիոն դոլարից հասել է 272 միլիոն դոլարի:

2022 թվականի առաջին եռամսյակում ընկերության հասույթը կազմել է 270 միլիոն դոլար։ Ընթացիկ տարվա համապատասխան ցուցանիշը կանխատեսվում է 1,1 միլիարդ դոլարի մակարդակում։

Հրապարակմանը տրված մեկնաբանության մեջ FTX-ի գործադիր տնօրեն Սեմ Բենքմեն-Ֆրիդը թվերն անվանել է «ճիշտ չափանիշ»:

FTX-ը վերջերս համագործակցություն է սկսել Paradigm-ի հետ՝ թողարկելու ֆյուչերսների սպրեդերի առևտուրը:

Ավելի վաղ Սեմ Բենքմեն-Ֆրիդը քննադատել էր կրիպտո հսկաներին՝ ֆինանսական դժվարություններ ունեցող ընկերությունների հանդեպ անտարբեր լինելու համար։

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

Share