Բաժին. Կրիպտո

Ռուսների ավելի քան 30%-ը դրական է վերաբերվում կրիպտոարժույթներին. Կրիպտո՝ Bybit-ի հետ

Ռուսների կեսից քիչ մասն է միայն դրական վերաբերվում թվային արժույթներին, գրում է «Կոմերսանտ»-ը՝ վկայակոչելով կրիպտո դրամապանակներ արտադրող Tangem-ի հարցումը։ Հետազոտությանը մասնակցել է 2,100 ակտիվ ինտերնետ օգտատեր 100,000 և ավելի բնակչություն ունեցող քաղաքներից։

Հարցվածների 31%-ը հայտնել է, որ պատրաստ է գնել կրիպտոարժույթ առաջիկա 6 ամսում, 30%-ն ընդհանրապես չի պատրաստվում դա անել, իսկ մնացած 39%-ը չի կողմնորոշվել։

Հարցվածների 72%-ն ասել է, որ երբեք չի գնել կրիպտոարժույթ, 15%-ի առաջին գնումը կազմել է մինչև 100 դոլար, 9%-ինը՝ 100-1000 դոլար, 4%-ինը՝ ավելի քան 1000 դոլար։ Նրանք մատնանշում են թվային արժույթների նյութական աջակցության բացակայությունը որպես հիմնական բացասական գործոն:

Քաղաքացիների միայն 6%-ն է հաստատել, որ հասկանում է կրիպտոարժույթները, մինչդեռ գրեթե 80%-ը գիտի միայն այդ տերմինը: Հարցվածների 45%-ը դրական է վերաբերվում թվային արժույթներին, 46%-ը՝ չեզոք, 9%-ը՝ բացասական։

Հարցվածների 68%-ը կրիպտոարժույթ է գնել հետաքրքրությունից ելնելով՝ հասկանալու համար, թե դա ինչ գործիք է։ 22%-ը դա արել է՝ փորձելով գումար խնայել, 19%-ը դիվերսիֆիկացրել է ներդրումներն այս կերպ, 19%-ը օգտագործել է թվային արժույթներ՝ վճարելու ծառայությունների, ապրանքների համար, 16%-ը՝ պաշտպանվելու գնաճից և փոխարժեքի տատանումներից, և նույնքանը՝ ֆոնդային բորսայում խաղալու համար:

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

Share