Բաժին. Կրիպտո

Bitcoin ցանցում գործարքների ընդհանուր արժեքը գերազանցել է 100 տրլն դոլարը

Bitcoin ցանցում գործարքների կուտակային արժեքը գերազանցել է 100 տրլն դոլարը, սակայն բլոկչեյնում իրական տնտեսական ակտիվությունը շատ ավելի ցածր է, քան այս ցուցանիշը։ Այս մասին հրապարակում է կատարել Ark Invest-ի վերլուծաբան Դեյվիդ Փյուելը։

https://twitter.com/dpuellARK/status/1562482726716178432?s=20&t=TCpMsjbDx2rntcInWSna2w

Փյուելը վկայակոչել է Glassnode ծառայության տվյալները։ Վերջինս հաշվարկելիս հաշվի է առնում փոխանցումները նույն օգտատերերին պատկանող դրամապանակների միջև։ Նրա կարծիքով՝ իրական տնտեսական ակտիվության հետ կապված ցուցանիշը կազմում է 7,3 տրլն դոլար։

https://twitter.com/dpuellARK/status/1562503706507382787?s=20&t=Mn2TiGvNnUkcPaWBSKZZqw

Այս արժեքին հասնելու համար Փյուելը բացառել է այն գործարքները, որոնք չեն ենթադրում փոխանցումներ երկու առանձին սուբյեկտների միջև:

Հիշեցնենք, որ օգոստոսի 22-ին բիթքոյնով գործարքների միջին միջնորդավճարը իջել է 1 դոլարից ցածր՝ 2020թ. հուլիսից ի վեր առաջին անգամ:

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

Share